40 արտահայտություն, որ խաչ կքաշեն ձեր ժամադրության վրա

2. Կինս քեզ շատ կհավանի:

3. Դե ասա՝ քանի՞ տարեկան ես: Դե ասա… Լավ էլիիի, ասաաաա….

4. Ես ֆեմինիստ եմ: Այն առումով, որ համարում եմ, որ ռեստորանում կինն ինքը պետք է վճարի իր փոխարեն: Հատկապես եթե շատ է ուտում:

5. Չէ, էս պանիրի հոտ չէ, ուղղակի պարապմունքից հետո կոշիկներս չեմ փոխել:

6. Մենակ նախկին ընկերուհուս դեմքը տեսնեիր, երբ դեմքին մոխրաման շպրտեցի:

7. Դե բայց ամեն դեպքում դա վաղուց էր: Հակաբիոտիկները լավագույն հայտնագործությունն են:

8. Իսկ դու քո դպրոցական համազգեստը չե՞ս պահել: Իսկ երբևէ չե՞ս հագնում:

9. Քո տարիքում ես էլ էի միամիտ ու ինքնահավան դեբիլ: Տարիքի հետ անցնում ա, ոնց տեսնում ես:

10. Իսկ մյուս անգամ կարա՞ս ուրիշ օծանելիք ցանես. զզվում եմ էս հոտից:

12. Հեչ փորձե՞լ ես մտածել:

13. Հիշում եմ. մանկապարտեզում մի անգամ ոզնի բերեցին, վախից տակս չիշիկ արեցի:

14. Քո փոխարեն էդքան քաղցր չէի ուտի, դե դու հասկանում ես` ինչի մասին եմ ասում:

15. Վատ ճուտ չի, բայց մամաս ավելի համով ա սարքում: Ի դեպ, պատրաստել գիտե՞ս:

16. Իսլամն էդքան էլ սարսափելի բան չի կնոջ համար: Քեզ, օրինակ, փարանջա կսազեր:

17. Հիանալի քիթիկ ունես, ճիշտ և ճիշտ Ռիհաննայի պես:

18. Իսկ ծիծիկներդ իսկակա՞ն են:

19. Ի դեպ, գիտնականներն ապացուցել են, որ մարդիկ հորանջում են նաև թթվածնի պակասից: Իսկ դու շարունակիր, ասում ես՝ ի՞նչ էր եղել Մարիամիկի հետ:

20. Ախր խոսելու բան էլ չունենք, արի միանգամից հանվենք ու պառկենք:

21. Իսկ ծնողներդ ինչի՞ մասին էին մտածում, երբ անունդ էին որոշում:

22. Մի երկու րոպե տենց պառկի, մինչև ես վիդեոն միացնեմ:

23. Ճանապարհը պիտի զգույշ անցնել: Օրինակ` քեզ մեքենայի տակ կգցեն, հետո արի, խեղճ վարորդ, բանտ նստի:

24. Երկար ժամանակ չկայիր: Փորլուծություն ունե՞ս: Ծանոթ խնդիրներ են:

25. Մի շիշ գինի՞ ես պատվիրել: Կարո՞ղ ա գիտես Ռոման Աբրամովիչն եմ:

26. Վայ գրողը տանի, ու էս սանրվածքի համար 3000 դրամ փո՞ղ ես տվել:

28. Մի շիշը 10 դրամով կարանք հանձնենք: Սպասի հաշվեմ… Հերիք ա 100 հատ շիշ հավաքենք ու…

29. Իսկ դու սիրուն ընկերուհիներ ունե՞ս:

31. Իսկ ինչպե՞ս ես վերաբերվում անծանոթ տղամարդու հետ սեքսին:

32. Երեկ «32 ատամով» նենց լավ անեկդոտ եմ լսել, ճիշտ ա, մի քիչ մոռացել եմ վերջը, բայց սպասի պատմեմ: Մի քիչ երկար ա, բայց ծիծաղելի: Կարող ա չհավանես, իսկ կարո՞ղ ա լսել ես: Վրացի վարորդի մասին լսե՞լ ես, էն որ վերջում ասում ա՝ «Իմ էշը սպիտակ ա»: Չէ՞, դե սպասի պատմեմ:

33. Հա լավ, ի՞նչ մառոժնի, դրսում ավելի էժան ա:

34. Իսկ որտե՞ղ ես աշխատում: Իսկ ինչքա՞ն փող ես ստանում:

35. Բանտում ինձ ավելի լավ էին կերակրում:

37. Էկրանից մի քիչ հեռու կնստե՞ս, խանգարում ես:

38. Պիտբուլս մի անգամ հարևանի երկու մատն ա կրծել: Լավ ա չի խեղդվել խեղճը:

40. Դե զանգի, բան ա, երևա:

Աղբյուր