7 սխալ, որոնք խանգարում են մեզ երջանիկ լինել

աճախ է քնարկվում, թե ինչն է իրականում երջանկացնում մարդուն: Իսկ վերջին երկու տասնամյակների ընթացքում գիտնականները նույնիսկ այս հարցի շուրջ հոգեբանության առանձին ճյուղ են մշակել, որն անվանվում է «Դրական հոգեբանություն»: Մինչ գիտական աշխարհը փորձում է տարբեր գործոններ հայտնաբերել, որոնք կորոշեն, թե ինչքանով մենք երջանիկ կլինենք ապագայում, պատմության ընթացքում բազմաթիվ հանճարեղ փիլիսոփաներ և կրոնական առաջնորդներ նշել են, թե ինչից պետք է հեռու մնալ երջանիկ լինելու համար: Այս հոդվածում փորձել ենք ներառել 7 սխալ, որոնք մենք հաճախ ակամա թույլ տալով` ինքներս մեզ հեռու ենք պահում երջանիկ լինելու հնարավորությունից:

1.Ձեզ ուրիշների հետ մի համեմատեք:

«Համեմատությունը երջանկության մահն է». Մարկ Տվեն: Մարկ Տվենն իսկապես որ իրավացի է: Ինչ ձևով էլ սկսեք համեմատել ձեզ ուրիշների հետ, միևնույն է, արդյունքում դուք ձեզ ընկճված ու տխուր եք զգալու: Դուք կա՛մ մեղավոր կզգաք` տեսնելով ավելի ծանր իրավիճակում հայտնված ու քիչ հնարավորություն ունեցող մարդկանց, ովքեր պայքարում են հաջողությունների հասնելու համար, կա՛մ էլ կսկսեք անհարմար զգալ այն բանի համար, որ ուրիշներն ավելի շատ հնարավորություններ ունեն ու լավ պայմաններում են ապրում, քան դուք: Այնպես որ, ուրիշների հետ համեմատվելու փոխարեն ավելի լավ կլինի թեկուզև փոքր քայլերով, բայց ամեն օր ավելի զարգանալ և ուրախանալ սեփական անձի առաջխաղացմամբ:

2. Երազանքների ու նպատակների մասին խոսելու փոխարեն գործի անցեք և իրականացրեք դրանք:

«Մտորումները հաճախ դժբախտացնում ենՄենք պետք է ավելի շատ գործենքավելի քիչ մտածենք և դադարենք անընդհատկողքից հետևելթե ինչպես ենք ապրում». Նիկոլաս դը Քամֆորթ : Ֆրանսիացի այս դրամատուրգը գիտեր մեր օրերում շատերին վերաբերող այս ճշմարտության մասին: Գործելը միշտ էլ ավելի է երջանկացնում, քան ուղղակի խոսելը: Իհարկե, միշտ էլ լավ է, երբ արտահայտվում եք ձեր ձգտումների և երազանքների մասին, սակայն եթե դուք միայն խոսում եք ու ոչինչ չեք անում, շուտով ընկճախտի մեջ կհայտնվեք: Դուք շուտով կսկսեք մտածել, թե ինքնախաբեությամբ եք զբաղվում, և կսկսեք կասկածի տակ առնել այն, որ երբևէ կհասնեք ձեր նպատակներին, ինչի արդյունքում էլ շուտով նույնիսկ կդադարեք խոսել ձեր ձգտումների մասին: Այնպես որ, ժամանակ մի կորցրեք, հենց այս պահից սկսեք աշխատել ձեր նպատակներն իրականացնելու համար` թեկուզ փոքրիկ քայլերով, սակայն գործի անցեք, և դուք ձեզ ավելի լավ կզգաք:

3. Մի լսեք այն մարդկանց, ովքեր ոչ մի դրական բան չեն ասում:

«Բողոքող մարդը նման է «ոգի որսացողի», ով կարծես բացասական էներգիա է ներարկում մարդու մեջ». Բարբարա Քորկորան: Բացասական էներգիայով մարդիկ երբեմն կարող են ուղղակի ուժասպառ անել մեզ` առանց մեր իսկ իմացության: Հնարավոր չէ խուսափել այսպիսի մարդկանց բացասական ազդեցությունից, երբ նրանք ձեր ներկայությամբ շարունակում են բողոքել, նույնիսկ եթե ջանասիրաբար փորձեք արհամարհել, միայն նրանց ներկայությունն արդեն կարող է բացասական ազդել ձեր տրամադրության վրա: Միակ բանը, որ կարող եք անել, դա նման մարդկանցից խուսափելն է: Փորձեք ձեզ շրջապատել դրական մարդկանցով և ձեզ ավելի լավ կզգաք:

4.Պետք չէ կենտրոնանալ լրատվության վրա:

«Վատ տրամադրությամբ մարդիկ են, որ միշտ լավատեղյակ են բոլոր նորություններից, ովքեր միշտ ուզում են ուշադրության կենտրոնում լինել». Խավիեր Բարդեմ: Ե՞րբ եք վերջին անգամ լրատվական հաղորդում դիտել կամ նորություններ կարդացել և դրական տրամադրվել աշխարհի նկատմամբ: Չեմ հիշում, որ ինձ հետ նման դեպք պատահած լինի: «Ամենաարդյունավետ մարդկանց յոթ սովորույթները» գրքում Սթիվեն Քովին նշում է, որ հաջողակ մարդկանց մեծ մասը շատ քիչ ժամանակ է տրամադրում լրատվությանը հետևելու համար:

Պատճառն այն է, որ լուրերը իմանալով մենք միևնույն է ոչինչ չենք կարողանում փոխել, որն էլ մեզ անկարողության բացասական զգացում է փոխանցում: Երբեմն կենտրոնանալով աշխարհի տարբեր կետերում կատարվող խնդիրների վրա` մենք մոռանում ենք այն դրական քայլերի մասին, որոնք կարող ենք մեր ուժերի չափով գործել տեղական համայնքներում` մեր շրջապատում: Օրինակ` քաղաքականության մասին լուրեր լսելով ու անհանգստանալով (երբ իրականում ոչինչ չեք անում բացի տեղեկացվելուց ու ընկերների հետ բողոքելուց), թե ինչքան վատն է աշխարհը, մտածեք, թե ինչ օգտակար բան կարող եք անել ձեր շրջապատում: Օրինակ` շրջանի երեխաներին ինչ-որ բան սովորեցնեք, մեծահասակներին օգնեք կամ այլ` թեկուզ փոքրիկ ծրագիր մշակեք և իրականացրեք: Այն ավելի շատ օգուտ կտա, քան ուղղակի լուրեր ունկնդրելու և ընկերների հետ բողոքելու վրա ժամանակ վատնելը: Եվ բնականաբար, արդյունքում ձեզ ավելի երջանիկ կզգաք` օգտակար քայլեր կատարելով և բացասական լուրերից հեռու մնալով:

5. Մի փորձեք փոխել ինչոր մեկին:

«Եվ ինչո՞ւ քո եղբոր աչքի մեջի շյուղը տեսնում ես և քո աչքի մեջի գերանը չես նշմարում».  Հիսուս ՔրիստոսՄաթևոս 7:3: Երբևէ ցանկացե՞լ եք, որ ձեր ընկերը, փեսացուն, աշխատակիցը, քույրը կամ երեխան ունենան բնավորության հենց այն հատկանիշները, որոնք դուք եք ուզում: Միայն դուք չեք, որ նման ցանկություն եք ունեցել…
Իրականում դժվար չէ նկատել կողքինների թերությունները. շատ ավելի դժվար է նկատել սեփական սխալները և փորձել ուղղել դրանք: Ուրիշների սխալների ու թերությունների մասին մտածելու փոխարեն ուշադիր եղեք նկատելու համար ձերն ու աշխատեք ուղղել դրանք: Հավատացեք, դուք այնքան թերություններ ունեք ուղղելու, որ եթե անցնեք գործի, նույնիսկ չեք էլ հասցնի ուրիշների սխալների մասին մտածել:

6. Երջանկությունը նշանակետ չէորին պետք է հասնել:

«Երջանկությունը ոչ մի կապ չունի նյութական առարկաների հետ կամ արտաքին հանգամանքների հետՃոխության, լիության մեջապրող մարդը կարող է դժբախտ լինել, իսկ խորը աղքատության մեջ ապրողը լցված լինել երջանկությամբ». Ուիլյամ Բարքլի : Շատ մարդիկ նշում են, թե երջանիկ կլինեն, երբ գնեն իրենց ուզած տունը, կամ երբ վերջապես ամուսնանան, կամ էլ միգուցե հակառակը` երբ վերջապես կբաժանվեն:
Կարճ ասած` շատերը կարծում են, թե իրենց նպատակին հասնելով` նրանք իրենց երջանիկ կզգան, սակայն իրականությունն այլ է: Ամեն անգամ, երբ ինչ-որ նպատակ եք դնում` այն կապելով ձեր երջանկության հետ, դուք հիասթափության առաջ եք կանգնում:  Պատմության մեջ բազմաթիվ են այն մարդկանց օրինակները, ովքեր ամեն ինչ արել են` հասնելու հարստության, փառքի, իշխանության և այլ ձեռքբերումների և ի վերջո դրանց հասնելով` մեծ հիասթափություն են ապրել: Իմաստուն մարդիկ հասկանում են, որ երջանկությունը կարելի է ձեռք բերել նպատակներին հասնելու ճանապարհին և ոչ թե վերջում:

Հասկացեք, թե ինչն է ձեզ երջանկացնում ամեն օրվա համար, և այնպիսի նպատակներ դրեք, որոնք կհամապատասխանեն դրանց հետ: Օրինակ` եթե ձեզ հաճելի է և ուրախացնում է երեխաների հետ աշխատելն ու դասավանդելը, ինչ-որ ընկերությունում գործադիր տնօրենի պաշտոնում հայտնվելու ձեր ձգտումը այնքան էլ նպատակահարմար չէ, և նույնիսկ եթե ձեր այդ նպատակն իրականանա, դուք ձեզ երբեք էլ երջանիկ չեք զգա: Միգուցե ավելի քիչ վարձատրվեք, սակայն ավելի երջանիկ կզգաք, եթե տվյալ պարագայում, ձեզ համար ստեղծեք այնպիսի հնարավորություն, որ կարողանաք շփվել և դասավանդել երեխաներին այնքան հաճախ, ինչքան որ ցանկանաք:

7. Մի մոռացեք արտահայտել ձեր երախտագիտությունը:

«Հաճախ մենք ուշադրություն չենք դարձնում այն փոքր մանրուքների վրա, որոնց համար արժե երախտագետ լինել». Սինթիա Օզիկ: Անկախ այն բանից, թե ինչպիսի իրավիճակում ենք գտնվում, շնորհակալ լինելու համար միշտ էլ բազմաթիվ պատճառներ կան: Կա՞ն մարդիկ, ովքեր սիրում են ձեզ: Իսկ դուք երբևէ ասե՞լ եք այդ մարդկանց, թե ինչքան եք գնահատում նրանց սերը:  Դուք աշխատանք ունե՞ք, վարձատրվո՞ւմ եք: Իսկ ե՞րբ եք վերջին անգամ շնորհակալություն հայտնել ձեր աշխատատուին ձեզ նման հնարավորություն ընձեռելու համար:

Եկեք պատկերացնենք թե դուք լրիվ միայնակ եք, կոտրված և անառողջ, այնուամենայնիվ, դուք կարողանում եք այս պահին կարդալ այս տողերը: Չէ՞ որ ինչ-որ մեկը ժամանակ է տրամադրել ձեզ սովորեցնելու, թե ինչպես է պետք կարդալ, որի արդյունքում դուք հնարավորություն ունեք այն օգտագործելով ինքնազարգանալ: Մի՞թե պետք չէ սրա համար շնորհակալ լինել: Երբ մոռանում եք մի պահ կանգ առնել և ձեր երախտագիտությունը հայտնել այն օրհնությունների համար, որոնք ունեք, դուք ձեզ ետ եք պահում նոր օրհնություններ ու հնարավորություններ ստանալուց: Ամենավատն այն է, որ դուք նույնիսկ կարող եք չնկատել այն հնարավորությունները, որոնք ձեզ ընձեռնվել են միայն նրա համար, որ դուք արդեն սովորել եք կենտրոնանալ այն բաների վրա, ինչը չունեք:

Փոքրիկ թղթի կտոր վերցրեք և օրվա ընթացքում դրա վրա գրեք բոլոր այն չնչին թվացող բաները, որոնց համար պետք է շնորհակալ լինել: Հավատացնում եմ ձեզ, օրվա վերջում դուք ձեզ ավելի երջանիկ կզգաք, քան երբևէ: Փորձեք հետևել վերը նշված խորհուրդներին, և դուք ձեզ ավելի խաղաղ ու երջանիկ կզգաք: Չմոռանաք մեկնաբանություն թողնել, եթե դուք էլ ինչ-որ խորհուրդ կարող եք տալ երջանիկ լինելու համար:

Աղբյուր