Սիրահարված զույգի համար ո՞ր հասակն է համարվում իդելական

Հոլանդացի գիտնականները պարզել են, թե հասակների ինչպիսի՞ տարբերությունն է սիրահար զույգերի դեպքում համարվում իդելական:

Պարզվել է՝ աղջիկների մեծամասնությունը նախընտրում է, որ սիրելի տղամարդն իրենցից բարձրահասակ լինի 20 սմ-ով. դա նրանց թույլ կտա առանց անհանգստանալու հագնել բարձրակրունկներ:

Տղամարդիկ էլ նախընտրում են, որ կանայք ցածրահասակ լինեն 7,5 սմ-ով, չնայած իրենք էլ են սիրում բարձրակրունկներով կանանց: Հարցումները ցույց են տվել, որ տղամարդու համար իդեալական է համարվում 190 սմ հասակը, իսկ կանանց դեպքում՝ 174սմ:

Հարցված 100 աղջիկներից 92-ը իրենց զույգից ցածրահասակ են եղել, երեքը՝ բարձրահասակ, իսկ մնացածը եղել են միեւնույն հասակի:

Աղբյուր