Հիշո՞ւմ եք Յակուտսկում ապրող այս կնոջը․ հիմա էլ նա ամառային ցնցող լուսանկար է հրապարակել՝ ամբողջովին պատված մոծակներով. ՖՈՏՈ

Կնոջ անունը Անաստասիա Գրուզևա է, ով ապրում է մոլորակի ամենացուրտ վայրերից մեկում։ Յակուտսկում ձմեռվա ամիսներին գրանցվում է մինչև անգամ -60 C ցուրտ, իսկ ամռանը՝ +30 C ջերմություն։

Օգտվելով ցուրտ ժամանակ արած իր նկարի շնորհիվ ձեռք բերած «հայտնիությունից»՝ Անաստասիան այս անգամ էլ մեկ այլ անսովոր լուսանկար է հրապարակել Սոլնեչնի կոչվող գյուղից՝ ցույց տալու, թե ինչպիսին են ամառներն անցնում այնտեղ։

«Իրականում նրանց դեմքի վրա չես զգում։ Առավել զգայուն են ոտքերը, ձեռքերն ու մեջքը։ Այդ պատճառով էլ մի քանի վայրկյան կարողանում եմ հանդուրժել նրանց։ Հանկարծ գլխումս տարօրինակ միտք ծագեց՝ հնարավո՞ր է, որ նրանք ինձ այնքան խայթեն, որ մահանամ»,- The Siberian Times-ին պատմել է Անաստասիան։

Աղբյուր