Ինչպես են ստում հորոսկոպի տարբեր նշանների ներկայացուցիչները

Կենդանակերպի տարբեր նշանների հետ շփվելիս հարկավոր է իմանալ, թե նրանցից ով է արժանի վստահության, իսկ ով է հակված ստելուն ամեն հարմար պատրվակով։ Այս հոդվածն այն մասին է, թե որքանով են ազնիվ կենդանակերպի տարբեր նշանների ներկայացուցիչները, ու ինչ հատկանշական առանձնահատկություններ կան, երբ նրանք ստում են։

Խոյ: Խոյերն ուղղամիտ, խիզախ ու վճռական մարդիկ են, ովքեր քիչ են հակված ստելուն։ Այսպիսի մարդիկ չեն փնտրում շրջանցող ուղիներ ու իրենց բոլոր գործողությունները մանրամասնորեն պլանավորում են, ուստի նրանց մոտ կարիք չի առաջանում խորամանկությունների դիմելու ու խաբելու։

Ցուլ: Այս նշանի տակ ծնված մարդիկ հաշվենկատ են ու պրակտիկ։ Նրանք չեն ստի մանր-մունր առիթներով ու կկառուցեն իրենց ռազմավարությունն այնպես, որ ի սկզբանե ունենան բոլոր առավելությունները։

Երկվորյակներ: Այս նշանի ներկայացուցիչների հետ հատկապես զգույշ է պետք լինել։ Նրանք չեն ստում ստելու համար, պարզապես սիրում են խորամանկություններ անել ու տեղեկատվությունը մատուցում են այնպիսի լույսի ներքո, որն իրենց է ձեռք տալիս։

Խեցգետին: Փրկող սուտ. այսպես են ասում այս կենդանակերպի նշանի ներկայացուցիչների մասին։ Այդպիսի մարդիկ կարող են խաբել հանուն իրենց ու իրենց մտերիմների անվտանգության։

Առյուծ: Այս նշանի ներկայացուցիչները չափազանց հպարտ են, ուստի չեն իջնում ստի մակարդակի, այլ պարզապես կարող են ուռճացնել ու ճոխացնել եղելությունը։

Կույս: Կա սուտ, կա մեծ սուտ, ու կա վիճակագրություն։ Հիշե՛ք, վիճակագրությունը ստեղծում են Կույսերը։ Այս մարդիկ կարող են խճճել ձեզ դետալներում, ընդ որում՝ այնպես, որ անհնար լինի հասկանալ, թե որտեղ է սուտը, իսկ որտեղ՝ ճշմարտությունը։

Կշեռք: Նրանք չեն ստում, որովհետև համարում են դա տգեղ ու ոչ հարիր բան։ Սակայն այս նշանի ներկայացուցիչները ճշմարտությունն էլ հեշտությամբ չեն ասում ու կարող են անդադար խուսափել ուղիղ պատասխաններից։

Կարիճ: Կարիճները բավականին խիզախ են ու չեն վախենա ճշմարտությունն ասելուց։ Խնդրի էությունը, միևնույն է, մնալու է շատ խորը թաքնված, բայց եթե բանը հասնի ստելուն, ապա Կարիճները դա կանեն այնպես, որպեսզի իրենց «հակառակորդի» մոտ կորի նույնն անելու ցանկությունը։

Աղեղնավոր: Այս նշանի ներկայացուցիչներն ուղղամիտ են ու ազնվազար։ Այս մարդիկ ունակ են զարմացնելու իրենց ազնվությամբ, նրանք չեն ստում, ու ինչպես Առյուծները, այնպես էլ Աղեղնավորները կարող են պարզապես դիմել չափազանցությանը։

Այծեղջյուր: Թեև այս մարդիկ սովոր չեն ստելուն, բայց նրանք սովոր են ապրելու ընդունված նորմերին ու կանոններին համապատասխան, և եթե նորմերն ու օրենքները խրախուսեն սուտը, ապա նրանք ևս կդիմեն դրան։

Ջրհոս: Հիշո՞ւմ եք բարոն Մյունհաուզենին… նա վստահաբար Ջրհոս էր, որովհետև Ջրհոսները ոչ այնքան ստում են, որքան երազում, երևակայում, նորանոր պլաններ ստեղծում, ու նրանց երևակայությունը եռում է նոր գաղափարներից ու մտքերից։

Ձկներ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ստում են, որպեսզի առեղծվածայնության պատրանք ստեղծեն, ինչպես նաև թաքնվեն խնդիրներից։

Աղբյուր