Առաջին հայացքից ամենասովորական այս տունը չեն կարողանում վաճառել արդեն 3 տարի. պատճառը կզվարճացնի ձեզ

Հայտնի է, որ մարդիկ հաճախ յուրահատուկ սրամտություն են ցուցաբերում զվարճալի աշխարհագրական անվանումներ հորինելու հարցում։ Այսպես, մի ընտանիք որոշեց վաճառել իրենց պատկանող այս տնակը, քանի որ ինչպես նրանք տունը ձեռք բերելուց հետո էին պարզել, այն գտնվում է «Snorrslida» տեղանքում։

Ձեզ այս անվանումը հավանաբար ոչինչ չի հուշում։ Ասեմ ավելին, իրականում «Snorr»-ը հայտնի մի վիկինգի անուն է, իսկ «lida» բառը նշանակում է սար։ Տեղական բրոքերները հավաստիացնում են, որ տունը չի վաճառվում ոչ այնքան բարվոք վիճակի համար, բայց իրականությունը զավեշտալի է։

Իրականում, բնակավայրի անունը, բացի «Սնորրի լեռ» տարբերակից, կարելի է թարգմանել նաև որպես «Անդամհեշտոց»։ Համաձայնվեք, այդքան էլ չեք խանդավառվի՝ պարզելով, որ ապրում եք «անդամհեշտոցում», ու առավել ևս ստիպված եք նշել դա ամեն անգամ, երբ լրացնում եք ինչ-որ բլանկ կամ էլ դիմում։

Ֆյուբկի ընտանիքը ևս հիացած չէր և անգամ փորձեց փոխել տեղանքի անունը, սակայն լեզվի ու ֆոլկլյորի ինստիտուտն արգելեց դա, այնպես որ, նրանք ստիպված են փնտրել մարդկանց, ովքեր կցանկանան ձեռք բերել այս տունը։

Աղբյուր