Մայրիկս ամբողջովին ճիշտ էր. 8 անգին խորհուրդներ մայրիկից, որոնք հասկանում ենք միայն մեծանալուն պես

Դեռահասության և վաղ  երիտասարդության շրջանում շատ հնարավոր է՝ միշտ չէ, որ լեզու եք գտել Ձեր մայրիկի հետ: Սակայն ինչքան որ շարունակում եք ապրել, այնքան ավելի լավ եք հասկանում, որ գրեթե բոլոր հարցերում մայրը միշտ ճիշտ է եղել: Դեռահաս տարիքում հակառակվում էիք նրա կարծիքներին, իսկ հիմա գիտակցում եք նրա խոսքերի ողջ իմաստությունն ու ճշմարտացիությունը: Դժբախտաբար, մենք շատ հաճախ անտեսում ենք այդ անգին խորհուրդներն ու կյանքի դասերը…

 

  1. Սովորիր սթափ նայել հարաբերություններին

Եթե տղան քեզանով հետաքրքրված է, ապա նա մի շարք պատճառներ և պատրվակներ կգնի քեզ զանգահարելու կամ հաղորդագրություն թողնելու համար: Եթե նա հանկարծակի կորում է և չի փորձում շփման եզրեր փնտրել քեզ հետ, ապա, ամենայն հավանականությամբ, ոչ մի լուրջ հարաբերություն էլ այդ մարդու հետ ունենալ չես կարողանա: Սա կյանքում փորձված մեթոդ է, որն ամբողջովին ճշգրիտ է:

  1. Գիշերվա ժամը 2-ից հետո ոչ մի լավ բան լինել չի կարող

Պատկերացրու, որ ցանկանում ես մինչև երեկույթի ավարտը մնալ, որպեսզի մի տղայի ուշադրությունը գրավես: Հավատա մայրիկիդ, գիշերվա ժամը 2-ից հետո ոչ մի լավ բան լինել չի կարող: Դուք երկուսդ էլ կարող եք ալկոհոլի ազդեցության տակ լինել, և դա նշանակում է, որ ձեզանից որևէ մեկը հաստատ կմոռանա ֆլիրտի կամ շփման մասին: Մենք հաճախ մտածում ենք, որ եթե երեկույթը ավարտից շուտ լքենք, ապա բաց կթողնենք ամենահետաքրքիր մասերը: Սակայն դա ամենևին էլ այդպես չէ: Այդ դեպքում հավանականությունը շատ ավելի ցածր է, որ տհաճ իրադարձություններ տեղի կունենան:

  1. Սուտ խոսելը լավ գաղափար չէ

Կարող ես ինչ-որ բան թաքցբել, ապա հպարտանալ քո խորամանկության աստիճանով, սակայն հիշիր՝ յուրաքանչյուր սուտ մի օր ջրի երես է դուրս գալիս: Ստելու միտումը բնավորության վատագույն գծերից է, որը ուսերիդ բեռ կարող է դառնալ: Սուտը տհաճ է հենց անգամ ստողի համար: Յուրաքանչյուր իրավիճակում աշխատիր ճիշտն ասել, և այդ դեպքում երբեք չես իմանա, թե ինչ է նշանակում մի խոսքից հետո երկար ժամանակ ինքդ քո մեջ տառապել և պայքարել խղճիդ դեմ:

  1. Գնահատիր տատիկներիդ և պապիկներիդ

Փոքր ժամանակ սիրում էիր այցելել տատիկներիդ ու պապիկներիդ, իսկ դեռահաս դառնալուն պես ընկերներդ քեզ համար ավելի հետաքրքիր դարձան: Իրականում այցելություններ տատիկներին ու պապիկներին պետք է հաճախ կազմակերպել, քանի որ ապագայում նման հնարավորություն կարող ես և չունենալ: Ժամանակը թռչում է, և դու այլևս չես կարողանա  լսել պապիկի հեքիաթները կամ զգալ տատիկի պատրաստած խնձորով կարկանդակի անուշ բույրը: Մեծանալով այս ամենը էլ հետ բերել չես կարողանա:

  1. Մի սկսիր ծխել

Բոլոր մայրերը պարտադրում են սա իրենց զավակներին, և նրանք միանգամայն ճիշտ են: Ծխելը ոչ միայն վնասակար է առողջությանը, այլև «թանկարժեք» սովորություն է: Մոռացի՛ր, այն չի օգնում նիհարել, և որ ամենակարևորն է, ընդհանրապես չի օգնում պայքարել սթրեսի և վատ տրամադրության դեմ:

  1. Նա այն մարդը չէ, ով քեզ պետք է

Շատ անգամ ես հանդիպելու նման ողբերգությունների, մինչև որ չհասկանաս, որ մայրիկը ճիշտ էր: Հիմնականում, երբ մեր սիրելիի մասին ինչ-որ բացասական բան ենք լսում, միանգամից փորձում ենք դիմացինին հակառակը ապացուցել: Դժվար է հավատալը, որ սիրածդ տղան իրականում այնքան էլ լավը չէ, և նրանից հեռանալ է պետք առանց անգամ մի հայացք ետ գցելու: Այս պատրանքային, նուրբ զգացմունքները խանգարում են մեզ տեսնել իրականությունը: Հարկավոր է լսել մայրիկին:

  1. Մի հետևեք ամբոխին

Աղջիկները, որպես կանոն, սիրում են իրենք իրենց ուրիշների հետ համեմատել՝ կենսաոճը, հագուստը, հարաբերությունները և հաջողությունները: Սա միայն ժամանակի կորուստ է: Եթե ինչ-որ բան դուր չի գալիս քեզ քո կյանքում, ապա ավելի լավ է աշխատել դրա բարելավման վրա, և չնախանձել մնացածին, որոնք քեզանից լավ են ապրում: Մի սպասիր, որ որևէ մեկը քո կյանքը լավը կդարձնի, այլապես ոչնչի էլ  չես հասնի: Մայրիկը ճիշտ է, երբ ասում է, որ հարկավոր չէ հետևել ամբոխին:

  1. Ամեն ինչ լավ կլինի

Իհարկե, սրա մասին հաստատ չես մտածում այն պահին, երբ ձախողել ես քննությունը կամ քեզ լքել է սիրածդ տղան: Ժամանակը բուժում է, և սրանում հետագայում հաստատ կհամոզվես: Կյանքը հաճախ է մեզ դեմ տալիս բարդ խնդիրներ և խոչընդոտներ, սակայն դրանք բոլորն անցողիկ են, չնայած որ դրան դժվար է լինում հավատալը հուսալքության և հուսահատության պահերին:

Աղբյուր