Ժամանակակից էթիկետի 16 կանոններ, որ պետք է իմանա յուրաքանչյուրը

Դժվար չէ ցուցադրել քաղաքավարությունը. դա սեփական անձի և դիմացինի նկատմամբ հարգանքի չափն է։ Սակայն կան մի շարք նյուանսներ, որոնք քչերին են հայտնի։

BlogNews-ը հավաքել է մի շարք կանոններ, որոնց իմացությունը կգեղեցկանցի Ձեզ։

1. Երբեք հյուր մի գնացեք առանց զանգահարելու: Եթե Ձեզ երբևէ այցելել են առանց զգուշացնելու, ապա Ձեզ քաջ հայտնի է, որ այդ պահին կարող էիք ոչ պատշաճ կերպարով լինել։ Պետք չէ դիմացինին նման իրավիճակում դնել։

2. Երբեք մի չորացրեք անձրևանոցը բաց վիճակում՝ ո՛չ աշխատավայրում, ոչ էլ հյուրընկալողի տանը: Պետք է այն փակել և կախել։

3. Երբեք ձեռքի պայուսակը մի դրեք գրկում կամ աթոռին: Փոքրիկ և էլեգանտ պայուսակը կարելի է դնել սեղանին, իսկ ավելի մեծերը պետք է կախել աթոռից կամ դնել հատակին։

4. Պլաստիկ, թափանցիկ տոպրակները չի կարելի օգտագործել նվերների համար: Աշխատեք մշտապես ավելի փակ և գեղեցիկ տոպրակ գտնել։

5. Տնային շորերը շատ հարմար են,  բայց միայն տան համար: Ամեն ինչ արեք, որ ամենօրյա տնային հագուստով հյուր չգնաք։

6. Թակեք դուռը երեխայի սենյակ մտնելուց առաջ: Այո, դա Ձեր տունն է, սակայն պետք է հարգել երեխայի անձնական տարածությունը։ Արեք դա և նույնը կտեսնեք նրա կողմից։

7. Կինը կարող է ձեռնոցներ և գլխարկ կրել բնակարանում:

8. Զարդերի առավելագույն քանակը 13-ն է՝ ներառյալ երևացող կոճակները: Մի չարաշահեք զարդերը, քանի որ այս հարցում մինիմալիզմը մշտապես ավելի գեղեցիկ է նայվում։

9. Եթե ինչ–որ մեկին ռեստորան եք հրավիրել, ապա պետք է վճարեք նրա փոխարեն: Եթե ասում եք՝ «գնանք ռեստորան», ապա կարող եք կիսել հաշիվը, սակայն եթե հրավիրել եք, ապա պատրաստ եղեք վճարելուն։

10. Մեքենայում ամենալավ տեղը վարորդի հետևի նստատեղն է: Այդ տեղը կանանց համար է, իսկ տղամարդը պետք է նրա կողքը նստի։ Տղամարդը պետք է մշտապես դուռ բացի կնոջ համար և օգնի նստել և իջնել մեքենայից։

11. Կինոթատրոնում կամ թատրոնում շարքերի միջով անցնելիս պետք է դեմքով նայել նստած մարդկանց։

12. Արգելված խոսակցություններ՝ քաղաքականություն, կրոն, առողջություն, փող: Այս թեմաներով կարելի է զրուցել ամենամոտ մարդկանց հետ։ Մյուսներին չի կարելի տալ և ոչ մի հարց՝ կապված այս թեմաների հետ։

13. Ծանոթությունը պետք է դուրս մնա աշխատանքից: Եթե նույնիսկ լավ եք ճանաչում ինչ–որ մեկին, պետք է անծանոթի պես շփվեք նրա հետ աշխատավայրում։ Հարգեք դիմացինին և նրա աշխատանքը։

14. Որևէ անձի բացակայությամբ նրա մասին խոսելը բամբասել է: Պետք չէ մարդկանց մասին ինչ–որ բան խոսել նրանց բացակայությամբ. դա շատ տգեղ երևույթ է:

15. Վերելակից պետք է առաջինը դուրս գա դռանն առավել մոտ կանգնած անձը:

16. 9 բան, որ պետք է մշտապես գաղտնի պահել՝ տարիք, հարստություն, ընտանեկան վեճեր, կրոն, առողջական խնդիրներ, սիրային կապեր, նվերներ, պատիվ և խայտառակություն։

Աղբյուր