Հորոսկոպի նշանների ամենագրավիչ ու վանող գծերը

Երբեմն մարդը կարող է սիրալիր և դրական թվալ, բայց անցնում է մի փոքր ժամանակ, և նա սկսում է նյարդայնացնել բոլորին: Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն ապրել չեն կարող առանց գրկախառնությունների, և ովքեր են առիթի դեպքում անմիջապես կռվի բռնվում:

Խոյ: Գրավում է. Խոյ նշանի ներկայացուցիչների ամենագրավիչ հատկություններից մեկն այն է, որ կյանքում ամեն ինչ նրանք անում են մանկական ոգևորությամբ և հաճույքով: Վանում է. Խոյերն ամեն ինչ այնքան մոտ են ընդունում սրտին, որ ցանկացած մանրուքից կարող են կոնֆլիկտ ստեղծել և նույնիսկ կռվի մեջ ընկնել:

Ցուլ: Գրավում է. Ցուլերն անհրաժեշտ են համարում սիրալիր և հոգատիր լինել մարդկանց հանդեպ, և շատ շռայլ են այդ հարցում: Վանում է. Հիվանդանալու առաջին իսկ նախանշանների դեպքում, Ցուլը հեդաձգում է բոլոր գործերը, տեղյակ է պահում աշխատանքի չգնալու մասին, անջատում է հեռախոսը և իրեն այնպես է պահում, կարծես աշխարհի վերջը եկել է:

Երկորյակ: Գրավում է. Երկորյակները միշտ պարզ արտահայտում են իրենց զգացմունքներն ու մտքերը: Եթե նրանք սիրում են ձեզ՝ դուք այդ մասին անընդհատ կլսեք և կզգաք, որ դուք իսկական երկրպագու ունեք: Վանում է. Երկորյակները սովորություն ունեն իրենց այնպես պահել, կարծես բոլորից լավ են հասկանում ամեն ինչից, նույնիսկ այն ժամանակ, երբ դա ընդհանրապես այդպես չէ:

Խեցգետին: Գրավում է. Խեցգետինները ցանկանում են միշտ լինել իրենց սիրելիների և հարազատների կողքին: Խեցգետինը, հավատարիմ շնիկի պես, ձեր հետևից կգա ամեն տեղ, և եթե հարկ լինի, նույնիսկ աշխարհով մեկ: Վանում է. Ձեր բախտը կբերի, եթե դուք թեկուզ մեկ րոպե անցկացնեք ամեն ինչում վստահ Խեցգետինի ընկերակցությամբ: Նրանց անընդհատ աջակցություն է հարկավոր: Գրկեք Խեցգետիններին:

Առյուծ: Գրավում է. Յուրաքանչյուր Առյուծ իր մեջ ունի կենդանի, դրական էներգիա, որն ընդունակ է վարակել ցանկացածին, նույնիսկ ամենաանտարբեր մարդուն: Վանում է. Շատ առյուծներ այնքան հպարտ են և ինքնասիրահարված, որ երբ զգում են, որ իրենց չեն գնահատում, սարսափելի փնթփնթան են դառնում:

Կույս: Գրավում է. Եթե ձեր կողքին կույս կա, դուք կզգաք, որ ձեր մասին հոգ են տանում, ինչպես նաև երբեք չեք հիասթափվի նրա հետ զրույցից, այն երբեք անիմաստ չի թվա: Վանում է. Կույսերն այն աստիճանի թերահավատ են, որ երբեմն ուղղակի պետք է աչք փակել դրա վրա, բայց նրանք միևնույնն է չեն հանգստանա և կսկսեն հեգնել ձեզ:

Կշեռք: Գրավում է. Կշեռքներն այնքան են գնահատում ուրիշներին, որ շատ բաների կգնան՝ ցանկացած իրավիճակ հարմարավետ, հանգիստ և հաճելի դարձնելու համար: Վանում է. Կշեռքները ձեզ կասեն հենց այն, ինչ դուք ցանկանում եք լսել և ուրիշ ոչինչ:

Կարիճ: Գրավում է. Եթե վիրավորեն կամ նեղացնեն ինչ-որ մեկին, ում սիրում է Կարիճը, նա կանի ամեն ինչ՝ այդ մադուն պաշտպանելու համար, և այդ ժամանակ նեղացնողին չես նախանձի: Վանում է. Նրանք այնքան լուրջ են վերաբերվում մանրուքներին, որ նարնց մեջ անմիջապես խանդ ու զայրույթ է առաջանում ոչնչից:

Աղեղնավոր: Գրավում է. Աղեղնավորները բնության կողմից օժտված են լավատեսությամբ, ինչն օգնում է նրանց աշխարհը տեսնել որպես հույսերի և ուրախությունների վայր: Վանում է. Նրանց պերֆեկցիոնիզմը և գերիշխելու ձգտումը վանում են: Եթե դուք չեք անում այնպես, ինչպես նրանք են ասում՝ ուրեմն դուք սխալ եք:

Այծեղջուր: Գրավում է. Այծեղջուրները հուսալի են և բարյացակամ, նրանք մարդիկ են, ում վրա կարելի է հույս դնել ամեն հարցում: Վանում է. Եթե գործը լավ չէ պլանավորված, Այծեղջուրը կարող է նյարդայնանալ:

Ջրհոս: Գրավում է. Ջրհոսը միշտ պատրաստ է թողել ամեն ինչ, և օգնության ձեռք մեկնել, անկախ նրանից՝ իրենց կյանքում ամեն ինչ նորմալ է, թե ոչ: Վանում է. Ջրհոսներն իրենց տրամաբանությունն ու մտածելակերպն իդեալական են համարում, և փոխարեն այն բանի, որ լռեն և լսեն, շարունակում են խորհուրդներ տալ:

Ձուկ: Գրավում է. Ձկները մաքուր, նուրբ, բաց և կարեկցող մարդիկ են, նրանք ունակ են զգալու, որ մեկ այլ մարդ անհանգստացած է, և պատրաստ են օգնել նրան: Վանում է. Երբեմն թվում է, որ նրանք դանդաղացված տեմպով են ապրում, և նրանց, ինչ-որ բան անելու համար, երեք անգամ ավել ժամանակ է հարկավոր, քան ուրիշներին:

Աղբյուր