Երիտասարդը տեսավ, որ ինչ-որ մեկը գումար է մոռացել բանկոմատում. տեսեք, թե ինչպես վարվեց նա…

Այս դեպքը պատահել է Կալիֆորնիայում: Լուսավոր, ուրախ և կյանքով լի պատմություն՝ ունակ հուզելու ցանկացած սիրտ: Պատմությունն իր Facebook-ի էջում է հրապարակել այս պատմության մասնակիցը:

«Երեկ, աշխատանքից հետո, ես որոշեցի բանկ մտնել, որպեսզի քարտիցս գումար հանեմ: Երբ ես մոտեցա բանկոմատին և մտցրեցի քարտս՝ տեսա, որ դրամն ընդունելու մասում ընկած է 500$: Ես վերցրեցի այդ գումարը, մտա բանկ և դիմեցի աշխատակցին՝ ցույց տալով նրան թղթադրամները: Նա զարմացած հարցրեց. «Իսկ ինձանից դուք ի՞նչ եք ուզում: Ի՞նչ պետք է ես անեմ դրանց հետ»:

Ես պատասխանեցի, որ ուզում եմ իմանալ, թե ով է ինձանից առաջ օգտվել բանկոմատից, և վերադարձնել գումարը տիրոջը: Նա կանչեց իր գործընկերոջը, և նա վերցրեց գումարն ու գրանցեց իմ հեռախոսահամարն ու անունը:

Հաջորդ օրը ես զանգ ստացա: Դա այն բանկի երիտասարդն էր: Նա ասաց, որ երրորդ փորձից, նա այնուամենայնիվ, գտել է գումարի տիրոջը, և նա այժմ նրանց հետ մի հեռախոսագծի վրա է: Գումարի տերը, ավելի ճիշտ տիրուհին, պարզվեց 92 տարեկան Էդիտն է:

Ծեր կինը շնորհակալություն հայտնեց ինձ և ասաց, որ կվերցնի միայն 480$, իսկ մնացած քսանը կտա ինձ, որպես պարգևատրում: Բայց ես կտրականապես հրաժարվեցի: Ավելին՝ պարզվեց, որ դա նրա վերջին գումարն էր, որ մնացել էր նրա մոտ մինչը ամսվա վերջի համար: Մաղթելով նրան լավ օր և չվերցնելով պարգևատրումը՝ ես կախեցի լսափողը:

Բայց ոչ 20$ -ը, ոչ էլ այդ կինը դուրս չէին գալիս իմ մտքից: Այդ ժամանակ ես զանգեցի բանկ և խնդրեցի աշխատակցին իմ հաշվից 200$ փոխանցել Էդիտի հաշվին: Նրա գործընկերը լսում էր մեր խոսակցությունը, և ես լսեցի, թե ինչպես նա ասաց, որ նա նույնպես կփոխանցի 100$: Իսկ հետո ինձ զանգ տվեցին բանկից և ասացին, որ նրանք այդ տատիկի համար 300$ են հավաքել ամբողջ բաժնով: Եվ այսպես, լավ օր Ձեզ, Էդիտ: Թող Ձեզ մոտ Ծննդյան տոները մի փոքր շուտ գան»:

Աղբյուր