Ցուլերին սպասվում է ներդաշնակ և բարեհաջող օր. Հուլիսի 17-ի աստղագուշակ

Խոյ: Խոյերի համար օրվա հիմնական բովանդակությունը կարող են դառնալ շահեկան կապերը: Ունենալով կապեր` ավելի շատ բանի կհասնեք զանազան առաջադրանքների լուծման մեջ: Հնարավոր է հավելյալ եկամուտ ստանաք միջնորդության, ծառայություններ մատուցելու շնորհիվ: Օրը բարենպաստ է նաև առևտրի համար. ձեռք բերած իրերն օգտակար և հաճելի կլինեն: Լավ կլինի ուսումնասիրել խոհարարական նրբությունները:

Ցուլ: Ցուլերին սպասվում է ներդաշնակ և բարեհաջող օր: Այն կարող եք օգտագործել ձեր տրամադրություններին և ճաշակներին համապատասխան. մարդիկ և իրավիճակներն իրենք ձեզ կհարմարվեն: Լավ նորությունների, հաճելի շփման, հարմարավետ հանգստի ժամանակ է: Մեծանում է նվերներ, պարգևատրում ստանալու հավանականությունը: Ջերմ կլինեն մտերիմների հետ հարաբերությունները: Լավ օր է ստեղծագործ անհատների համար:

Երկվորյակ: Օրվա մթնոլորտը Երկվորյակների հակում է ստեղծագործական ունակությունների դրսևորման: Լավ օր է նրանց համար, ովքեր վաստակում են տանը մատուցվող ծառայություններով, օրինակ` կրկնուսույցների, կենդանիներ խնամողների: Օրը հարմար է նաև տնեցիների հետ սերտ շփման, փոփոխությունների նախապատրաստվելու համար: Չարժե հետաձգել ընտանեկան խորհրդակցությունը, քանզի այսօր ցանկացած հարցի շուրջ բանավեճ բավականին կառուցողական կլինի:

Խեցգետին: Խեցգետիններին խորհուրդ չի տրվում հրաժարվել գնումների և ներդրումների, ինչպես նաև ուսանելի հանդիպումների, հոգևոր և գործնական ոլորտներում հավելյալ գիտելիքներ ստանալու հնարավորությունից: Օրը թույլ է տալիս հավասարակշռել նյութականը և հոգևորը, միանալ հարուստ տեղեկատվական աղբյուրների, գտնել ուսուսիչ, խորհրդատու, փաստերի և մտորումների հիման վրա ճիշտ ենթադրություններ անել: Չարժե կորցնել օգտակար կապերը:

Առյուծ: Առյուծներին խորհուրդ չի տրվում չեղարկել նախատեսված գնումները: Կարող եք ձեզ թույլ տալ հաճույքի համար ինչ-որ բան գնել: Օրը հարմար է մեծածախ գնումների համար: Պայմաններ կան հաջող վճարումների, փոխհաշվարկների համար: Արդյունավետ կլինեն ֆինանսական և տնտեսական հարցերով խորհրդակցությունները: Եթե կարծում եք, որ արժանացել եք աշխատավարձի բարձրացման, արժե այդ մասին ասել գործատուին:

Կույս: Կույսերին սպասվում են հաճելի նորություններ, որոշ հին հույսերի իրականացում: Օրվա իրադարձությունները ձեզ օգուտ և ուրախություն են խոստանում, նպաստում են գովազդին, ռեյտինգի բարձրացմանը, նվաճումների ամրապնդմանը, ցանկությունների իրագործմանը, հեռանկարների իրականացմանը: Չարժե զրկել ձեզ հավելյալ հարմարավետությունից, հասանելի ինտելեկտուալ, գեղագիտական հաճույքներից: Հաջող պահ է գնումների համար:

Կշեռք: Կշեռքները լավ ժամանակ կանցկացնեն, եթե չձգտեն գլխավոր դերին: Ստվերում գտնվելը ձեզ համար դեռևս ավելի շահեկան է: Շատերի համար` հատկապես կանանց, այսօր հաճելի կլինի, որ իրենց մասին հոգ տանեն: Եթե ձեզ օգնություն են առաջարկում, խոստանում են իրենց վրա վերցնել ձեր կամ ընդհանուր խնդիրների մի մասը, համաձայնե՛ք: Մեծ ծրագրեր կազմող Կշեռքներին խորհուրդ է տրվում ուշադրություն հատկացնել դրանց նյութական բաղադրիչին:

Կարիճ: Կարիճները կարող են հաջողությամբ օրն օգտագործել նյութական թեմաների շուրջ բանակցությունների, հետաքրքրությունների համաձայնեցման, ինչպես նաև ռոմանտիկ հանդիպումների և նշանակալի հարաբերությունների ամրապնդման համար: Օրը հարմար է երկխոսության, խորհրդատվությունների, բանավեճերի, ժամադրությունների, անկեղծ զրույցի, նամակագրության համար: Չարժե ընդհատել զրուցակցին կամ արհամարհել նրա կարիքները:

Աղեղնավոր: Աղեղնավորներին կարևոր է համոզվել, որ ամեն ինչ ժամանակին է ասվել և արվել: Եթե ինչ-որ բան բաց եք թողել, արժե հնարավորինս շուտ բացը լրացնել: Հարմար պահ է խորհրդակցությունների, կարևոր ցուցումների ստացման համար: Առաջին պլանում մինչ երեկո կմնան առօրյա գործերը: Հնարավոր է պահանջվի գործընկերների, ենթակաների, ղեկավարության հետ սերտ շփում: Չարժե հետաձգել բուժման, սնման, ծառայությունների վճարման հետ կապված թեմաների քննարկումը:

Այծեղջյուր: Այծեղջյուրներին կուրախացնեն լավ նորությունները, հաջող արդյունքները, գերազանց հեռանկարները: Հնարավոր է մի շարք ցանկությունների իրականացում: Հաճելի իրադարձությունների ֆոնին բացառված չէ կանգ առնելու, հանգստանալու, ծուլությանը, հաճույքներին տրվելու գայթակղությունը: Աստղերն ընդունում են ձեր հանգստի, անձնական երջանկության իրավունքը, բայց խորհուրդ են տալիս օգտվել պահից ավելի վաղ գրանցած հաջողություններն ամրապնդելու համար:

Ջրհոս: Օրն արդյունավետ է հետաքրքրասեր Ջրհոսների համար: Հենց նրանք կկարողանան խորասուզվել ուսումնասիրվող թեմայի և ընթացիկ գործընթացի նրբությունների մեջ, ինչը նրանց մեծ հաճույք կպատճառի: Լավ օր է նաև, եթե դուք գործնական եք, փնտրում եք նյութական կայունություն: Օրը հարմար է ոչ միայն կենցաղային հոգսերի, այլև օգտակար ստեղծագործության համար, օրինակ` խոհարարական: Արժե շփման մեջ ավելի շատ կառուցողականություն դրսևորել:

Ձկներ: Ձկներին խորհուրդ է տրվում մինչև վերջ պահպանել իրենց հետաքրքրող կապերը, օգտագործել երկխոսության համար ցանկացած հնարավորություն: Հիանալի օր է փոխադարձ համակրանքի ամրապնդման համար: Տեղին է հաճոյախոսություններով, նվերներով, ուշադրության և երախտագիտության ժեստերով փոխանակումը: Հարմար պահ է ժամադրության, ամուսանական և սիրային հարաբերությունների ներդաշնակեցման, ճանաչվածության հաստատման համար: