8 բան, որ պետք է ասել ծնողներին կյանքում գոնե մեկ անգամ

Մեզ համար ծնողներից թանկ և հարազատ մարդիկ չկան: Բացի կրթությունից ծնողները մեզ տալիս են այն, ինչը յուրաքանչյուր մարդու երջանկության հիմքն է. սեր, հոգատարություն, ջերմություն և աջակցություն: Երբեմն մենք այնքան ենք տարվում գործով, որ մոռանում ենք նրանց ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել կամ ասել, թե որքան շատ ենք մենք նրանց սիրում և գնահատում: Բայց երբեք ուշ չէ նրանց հայտնել Ձեր զգացմունքների մասին:

1. Ես մտածում եմ ձեր մասին ամեն օր: Անգամ, երբ ես շատ զբաղված եմ, ես միշտ մտածում եմ ձեր մասին: Դուք իմ կյանքի մասնիկն եք:

2. Ես անկեղծորեն շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ դուք ինձ համար արել եք:

Ես գնահատում եմ ձեր յուրաքանչյուր բարի արարքը, որովհետև ես գիտեմ, որ դուք ինձ շատ եք սիրում:

3. Ես աշխարհում ամենաշատը ձեզ եմ սիրում: Ես փորձում եմ այս մասին ասել, պարզապես բառերը չեն կարող հաղորդել, թե որքան շատ եմ ձեզ սիրում:

4. Ես գիտեմ, որ դուք շատ բան եք զոհաբերել հանուն ձեր երեխաների: Ոչ մի վայրկյան չկասկածեք, որ ես գնահատում եմ ձեր յուրաքանչյուր զոհաբերությունը` հանուն իմ բարեկեցիկ կյանքի:

5. Ես լավ մարդ եմ դարձել ձեզ նման ծնողների շնորհիվ:

Դուք սովորեցրել եք ինձ սիրել, պայքարել, հավատալ, լինել կայուն: Ես այնպիսին չէի լինի, ինչպիսին հիմա եմ, եթե ինձ տրված լինեին այլ ծնողներ:

6. Ես ձեզ շատ եմ կարոտում:

Ես միշտ կարոտում եմ տունը և երևակայում եմ, թե ինչպիսին կլիներ կյանքը, եթե ես ընտանիքիս ավելի մոտ ապրեի:

7. Ես երազում տեսնում եմ մղձավանջներ, որտեղ կորցնում եմ ձեզ: Ուզում եմ իմանաք, թե որքան թանկ եք ինձ համար:

8. Ես հրաժեշտ չեմ տա, կասեմ պարզապես «մինչ հանդիպում»: Ես միշտ էլ կմնամ կայուն և հաստատակամ մարդ, բայց ես առաջվանը չեմ լինի:

Աղբյուր