Հորոսկոպի ամենածանր բնավորություն ունեցող 5 նշանները

Հորոսկոպի 12 նշանների մեջ կան 5-ը, որոնք առանձնակի ծանր բնավորությամբ օժտված ներկայացուցիչներ ունեն։ Եվ բարդ է նրանց ինչ-որ բանում մեղադրել, որովհետև նրանք այդպիսին են ծնվել։ Նրանց շատ բան ներվում է, որովհետև դա նրանցից կախված չէ։ Եվ այսպես, Ձեզ ենք ներկայացնում հորոսկոպի 5 ամենածանր բնավորության տեր նշաններին։

5․ Այծեղջյուրներ: Այծեղջյուրները շատ բարդ են շփման համար։ Համառությունը նրանց երկրորդ «Ես»-ն է։ Նրանք երբեք չեն անելու այն, ինչ չեն ցանկանում անել։ Այծեղջյուրները հազվագյուտ մարդկանց են հարգում, ուստի նրանց շփման շրջանակը բավականին նեղ է լինում միշտ։ Նրանք տանել չեն կարողանում ձանձրույթը, ուստի շրջապատում են իրենց այս աշխարհի ուժեղներով։ Եթե Դուք Այծեղջյուրի եք սիրահարվել, ապա Ձեզանից համբերության ծով կպահանջվի։

4․ Ջրհոսներ: Ջրհոսները շատ սպեցիֆիկ են շփման մեջ։ Նրանք գնահատում են միայն սեփական կարծիքը, ու նրանց համար ոչ մի վատ բան չկա ուրիշին մեղադրելու և սեփական անձն արդարացնելու մեջ։ Նրանք նպատակասլաց են ու որոշ հարցերում բռնակալ։ Ջրհոսները խելացի են, բայց հաճախ նրանց էմոցիաները գերակայում են, ու նրանք լքում են վաղօրոք պլանավորված գործողությունների ճիշտ ուղին։

3․ Երկվորյակներ: Երկվորյակներին միշտ ինչ-որ մեկն ինչ-որ տեղ ուղղորդում է։ Նրանք չեն կարողանում տեղում «տիտիկ անել», ուստի ստանում են այս շքերթի երրորդ հորիզոնականը։ Նրանք վառ անհատականություններ են, ովքեր սիրում են շատախոսել ու քմահաճույքներին տրվել։ Ամենաբարդ պահերին նրանք անտարբերության և նույնիսկ դաժանության դիմակ են հագնում և լքում են «պարահանդեսը»՝ առանց հրաժեշտ տալու։ Շրջապատի կարծիքը նրանց համար ոչ մի նշանակություն չունի, որովհետև նրանց գլխում սեփական երևակայական աշխարհն է։ Երկվորյակները դավադիր են, ու ամեն անգամ, երբ Ձեզ թվում է, որ նրանց բաց գրքի պես եք տեսնում, դուք պարտվում եք։ Շախ և մատ։

2․ Խոյեր: Խոյրերը շատ բռնկուն կերպարներ են։ Նրանք կարող են 15 վայրկյանում քանդել այն ամենն, ինչ կառուցել են տարիների ընթացքում, ու սա միայն բիզնես-նախագծերին չի վերաբերում, այլև նրանց հարաբերություններին։ Նրանք միշտ իրավացի են ու անգամ եթե իրավացի չեն, Դուք պարտավոր եք ընդունել, որ իրենք իրավացի են։ Այո՛, նրանց կյանքում նման պարզ կանոն է գործում։ Եթե Դուք սիրահարվել եք Խոյի, ապա պատրաստ եղեք, որ շաբաթվա մեջ 2 օրից ավելի երկար խաղաղություն չի լինելու, բայց դա նաև նշանակում է, որ նրանց կրքի հուրը միշտ վառ է լինելու։

1․ Կարիճներ: Կարիճները «թագավորության» ամենամեծ չարագործներն են։ Նրանք միշտ տիրանում են նրան, ինչ ցանկանում են։ Նրանց համար ոչ մի անհնար բան չկա։ Նրանք շատ չոր վերաբերմունք ունեն աշխարհի հանդեպ, ինչպես նաև ահավոր էգո ու վրեժխնդիր բնավորություն։ Նրանց համար այլ մարդիկ իրենց մասնավոր սեփականությունն են, ուստի եթե Դուք հայտնվել եք Կարիճի ճանկերում, ապա մշտապես նրանց ստրուկը լինելուն եք դատապարտված։ Հորոսկոպի այս նշանի ներկայացուցիչների հետ հարաբերությունների ցանկացած տեսակ հղի է ծանր հետևանքներով։

Աղբյուր