Հարց գինեկոլոգին. երեխայի սեռը պլանավորելու ի՞նչ մեթոդներ կան

Հարցին պատասխանում է Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Արամ Սարգսյանը։

Ժամանակակից բժշկության տվյալներով երեխայի սեռը պլանավորել հնարավոր չէ:  Նման հնարավորություն տալիս է արտամարմնային բեղմնավորումը: Օվուլացիայի օրվա հաշվարկով, եթե ուզում եք աղջիկ ունենալ, ապա պետք է հաշվի առնել, որ X քրոմոսոմներն ավելի քիչ շարժունակ են, բայց ավելի կենսունակ: Ուստի սեռական ակտը պետք է պլանավորել օվուլացիայից մի քանի օր առաջ:

Այս պարագայում ավելի կենսունակ X քրոմոսոմները կապրեն մինչև օվուլացիան և կբեղմնավորեն դուրս եկած ձվաբջիջը: Բոլոր կանանց ձվաբջիջները կրում են միայն X քրոմոսոմ, իսկ ահա տղամարդկանց սերմը կրում է X և Y քրոմոսոմներ: Այսպիսով, բեղմնավորման պահին, եթե ձվաբջիջ է մտնում X քրոմոսոմ կրող սերմը, ապա ստացվում է XX, և ծնվում է աղջիկ, իսկ եթե ձվաբջիջ է մտնում  Y քրոմոսոմով սերմ, ապա ստացվում է XY, այսինքն՝ տղա:

Ձեր հարցերը գինեկոլոգին կարող եք ուղարկել editor@blognews. am հասցեով կամ BlogNews-ի ֆեյսբուքյան էջին գրելով:

«Գինեկոլոգին հարց ու պատասխան» բաժնի մյուս նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ:

Աղբյուր