Աղջիկը համակենտրոնացման ճամբարում մի հղի հրեա կնոջ շոկոլադ տվեց. այն, ինչ տեղի ունեցավ 70 տարի անց, կստիպի ձեզ արտասվել. ՎԻԴԵՈ

Համակենտրոնացման ճամբար ասվածը սարսուռ է առաջացնում շատերի սրտերում։ Ֆրանսին Կրիստոֆը ֆրանսիական հրեաներից էր, ով դեռ մանուկ հասակում հայտնվել էր գերմանական համակենտրոնացման ճամբարում և ողջ էր մնացել։ Մի անգամ նա իր շոկոլադե սալիկը, որ նեղ օրվա համար պահել էր մի քանի տարի, նվիրեց մի հղի կնոջ, ով պատրաստվում էր ծննդաբերել ու շատ թուլացած էր։ Այդ շոկոլադը հավանաբար փրկեց կնոջ ու նրա նորածին մանկան պատմությունը։ Կյանքն այս դեպի մասին Ֆրանսինին հիշեցրեց 70 տարի անց։ Այս պատմությունը կստիպի ձեզ արտասվել։

Ծնվեց մի հրաշք աղջիկ, ով մինչև 6 ամսականը համակենտրոնացման ճամբարում էր մեծանում և այդ ողջ ընթացքում ոչ մի անգամ չէր լացել։ Նրան առաջին անգամ լացելիս տեսան միայն այն ժամանակ, երբ ճամբարն ազատագրվեց նացիստներից։

Ազատագրման օրը Ֆրանսինը 12 տարեկան էր, իսկ փոքրիկը՝ 6 ամսական։ Նրանք բաժանվեցին։  70 տարի անց արդեն ծեր Ֆրանսինը որոշում է համաժողով կազմակերպել, որի նպատակն էր քննարկել, թե ինչ կլիներ, եթե համակենտրոնացման ճամբարներում փրկված մարդկանց հետ աշխատեին հոգեբաններ ու հոգեբույժներ։

Ու հանկարծ համաժողովի ժամանակ ոտքի է ելնում մի կին, ով ասում է.

— Ես հոգեբույժ եմ ու ապրում եմ Մարսելում, բայց մինչև թեմային անցնելը մի բան եմ ուզում անել։

Նա գրպանից հանում է շոկոլադե սալիկ, մոտենում է արդեն զառամյալ տատիկ դարձած Ֆրանսինին ու, մեկնելով նրան քաղցրավենիքը, ասում է.

— Այն մանկիկը ես էի…

Աղբյուր