Կնոջ դավաճանության 7 հայտանիշ

Կարծիք կա, որ, եթե ամուսինը դավաճանում է, ապա նրա կինն այդ մասին իմանում է ամենավերջինը։ Սովորաբար նման պարագաներում տղամարդիկ ընդհանրապես տեղյակ չեն լինում դրա մասին։

Պատճառն այն է, որ ուժեղ սեռի ներկայացուցիչները պակաս ուշադիր են մանրուքների նկատմամբ։ Մենք ձեզ համար հավաքագրել ենք կնոջ դավաճանության 7 հիմնական հայտանիշ։

Հետաքրքրությունների կտրուկ փոփոխություն: Եթե կինը սովորաբար անտարբեր է եղել ֆուտբոլի հանդեպ և հանկարծ դարձել է այդ ոլորտի գիտակ կամ ակտիվ երկրպագու, ապա մտածելու տեղիք կա։

Ճաշակների փոփոխություն: Եթե մի քանի տարվա համատեղ կյանքից հետո կինը սկսում է նկատել, որ ամուսնու մեքենանան այդքան էլ հարմարավետ չէ, իսկ իրերն արդեն նորաձև չեն, արժե դրան ուշադրություն դարձնել։ Հատկապես, եթե կինը երբեք ավտոմեքենաներով չի հետաքրքրվել, և դեռ երկու շաբաթ առաջ այդ նույն իրերը նրա համար հարմարավետ ու ոճային էին։

Ոճի փոփոխություն: Կինն անսպասելիորեն ներկել է մազերը և փոխել սանքրվածքը։ Կամ, գուցե, նա սկսել է դիետա պահել և երկու չափսով նիհարել է։ Ուշադիր եղեք։ Դա կնոջ դավաճանության ակնառու հայտանիշներից մեկն է։

Լավ տրամադրություն: Կնոջ վարքագիծը շատ բան է մատնում։ Եթե ամուսինն արդեն շաբաթներ է, որ խոստանում է նորոգել որևէ իր, սակայան այդպես էլ չի կատարել այն, իսկ, այդուհանդերձ, կինը շրջում է սենյակներով ու երգեր երգում, տուն է վերադառնում անսովոր կենսուրախությամբ, ուրեմն՝ մի բան այն չէ։

Սեր: Հետաքրքրական է, երբ կին սկսում է ամուսնու նկատմամբ դրսևորել ոչինչով չպայմանավորված հատուկ հոգատարություն և սեր։ Կամ՝ դադարել է սղոցել ամուսնու նյարդերը և թողնում է, որ նա հանգիստ ֆուտբոլ նայի։ Ամենայն հավանականությամբ՝ այդ փոփոխություններն ամուսնու համար չեն։

Նյարդային պատասխաններ՝ պարզ հարցերին: Օրինակ․ Ես ուշացա, որովհետև խանութ էի մտել։ Իսկ ի՞նչ էիր փնտրում։ Ինչո՞ւ ես դու ինձ միշտ հարցաքննում, վրա է տալիս կինը։ Երբեմն, պատասխանները հստակ մտածված են, և հիշեցնում են դպրացական դասագրքերի պատմվածքները։

Հեռախոսի նկատմամբ սրված հետաքրքրություն: Կինն անընդհատ հետաքրքրվում է՝ արդյո՞ք իրեն ոչ ոք չի զանգահարել։ Նա սկսել է հաճախակի հեռախոսով առանձնանալ, իսկ երբ ամուսինը խոսակցության ժամանակ մոտենում է, կինը կամ անջատում կամ էլ անփութորեն ասում է, որ սխալ էին զանգահարել։

Աղբյուր