Ինչպես պետք է հագնվի կինը, որպեսզի մեծանա ամուսնանալու հավանականությունը. ՖՈՏՈ

Նրանք, ովքեր ցանկանում են հաջող ամուսնություն ունենան, ուշադրություն են դարձնում ամեն մի մանրուքի: Փնտրողական համակարգերում շատ հաճախ կարող եք հանդիպել «հագուստ ժամադրության համար» և նման այլ հարցադրումների, և պետք է ասել, որ աղջիկը` իր կերպարով, կարող է իսկապես ազդեցություն ունենալ հարաբերությունների հետագա ընթացքի վրա: Wedding.amը ներկայացնում է մի քանի սկզբունքներ, որոնց հետևելով, դուք կարող եք այնպես անել, որպեսզի գրավեք ձեր երազանքների տղամարդուն:

d9eefac6d13459648aa061ff07487055

Կանոն առաջին- ընտրեք ձեր կազմվածքին համապատասխան հագուստ: Տղամարդուն գրավում է կնոջ ընդգծված մարմինը, այլ ոչ հագուստի մեջ խճճված և անհասկանալի մարմինը: Ձգտեք ընդգծել գոտկատեղը:

Պետք չէ մոռանալ նաև կանացիության մասին: Ձեր զգեստապահարանը առաջին հերթին պետք է ցույց տա, որ դուք կանացի եք, և եթե այնտեղ գերակշռում են պարկեր հիշեցնող զգեստները, համոզված եղեք, որ դրանով ոչ ոքի չեք գրավի: Կրեք այնպիսի կիսաշրջազգեստներ և զգեստներ, որոնք ընդգծում են ձեր առավելությունները:

1a88234a20e7221949ad871e815b912f

Բարձրակրունկ կոշիկները ձեր հավատարիմ ընկերներն են: Ինչպես ասում էր մի հայտնի դիզայներ` կա երկու տիպի աղջիկ` բարձրակրունկներով և ցածր կոշիկներով:

Ձգտեք հանգիստ տեսք ունենալ: Դրա համար ընտրեք հագուստի այնպիսի գործվածքներ և գույներ, որոնք չեն նյարդայնացնում: Եթե օրինակ ընտրեք միատոն վարդագույն, կարող եք ոչ հասուն նայվել, իսկ սպիտակը, կապույտը կամ դեղինը կարող են ձեր կերպարին հարմարավետություն հաղորդել:

1fcba90634a289355d2f482eb73bca68

Ընտրեք այնպիսի վերնազգեստներ, որոնց պարանոցի հատվածը բաց կլինի. չէ որ ձեր մարմնի այդ հատվածը տղամարդկանց համար առավել գրավիչ է:

Եվ իհարկե, չենք մոռանում ամենակարևորի մասին` ժպիտը, իսկական, անկեղծ ժպիտը, որը միշտ պետք է լինի ձեր դեմքին:

Աղբյուր