Ամսվա որ օրը տեսած երազն ինչ է նշանակում

Երազները սովորաբար իրականանում են՝ սկսած հաջորդ առավոտից, ինը ամիս ժամկետում։
Ցերեկվա ժամերին տեսած երազներին սովորաբար նշանակություն չեն տալիս, դրանք չեն իրականանում։ Երեկոյան ժամը 20-ից մինչև 24-ը տեսած երազներն իրականանում են երկար ժամանակ անց, 24-ից մինչև գիշերվա 3–ը՝ երեք ամսվա րնթացքում, գիշերվա 3-ից մինչև լուսաբաց՝ շատ շուտ։

Երազների նկատմամբ անսահման հավատը հանգեցնում է սնապաշտության, հաճախակի տագնապների և անհանգիստ կյանքի պատճառ է դառնում։

Ամսվա օրեր

1-ին — Այդ օրվա երազները ճշգրտորեն իրականանում են, կանխորոշում են բարին։ 2-ին – Դատարկ, ոչինչ չնշանակող երազներ են։ 3-ին – Արագ իրականացող երազներ են։

4-ին – Երազներն արագ չեն իրականանում։ 5-ին – Երազները լավ նշանակության ունեն։ 6-ին – Երազներն իրականանում են, բայց ոչ շուտ։

7-ին — Երջանիկ երազներ են, բայց դրանց մասին պետք չէ ոչ մեկին պատմել։ 8-ին — Երազները տանում են դեպի ցանկությունների կատարում։ 9-ին — Երազներն իրականանամ են և արագ հաջողություն խոստանում։

10-ին — Երազներն արագ են իրականանում, բայց տանում են դեպի անախորժություններ։ 11-ին – երազներն իրականանում են 11 օրվա ընթացքում և տանում են դեպի ուրախություն։ 12-ին — Երազներն իրականանում են արագ և բարեհաջող։

13-ին – Երազները տհաճություններ են խոստանում։ 14-ին — Անհաջող երազներ։ 15-ին — Երազները շուտով կիրականանան բարենպաստ ելքով։

16-ին – Երազները չեն իրականանում և ոչ մի նշանակություն չունեն։ 17-ին — Երազները հաջողություն են խոստանում, իրականանում են քսան օրվա ընթացքում։ 18-ին — Երազների արդյունքը շահն է և նոր գնումներն են։

19-ին — Երազներն ընտանեկան անախորժություններ են խոստանում։ 20-ին — Երազները կատարվում են արագ։ 21-ին – Երազները արագ չեն կատարվում, բայց տանում են դեպի հարստություն։

22-ին — Երազները նախազգուշացնում են տհաճություններից։ 23-ին — Երազները կատարվում են արագ։ 24-ին — Ուրախ երազներ են և շուտ են կատարվում։

25-ին — Խաբեության և ստի երազներ։ 26-ին — Հաճույքի և զվարճության երազներ։ 27-ին — Անիմաստ, անգույն երազներ, որոնք ոչ մի նշանակություն չունեն: 28-ին — Երազները որոշ դժվարություններ են խոստանում և կատարվում են երեսուն օրվա ընթացքում։

29-ին — Երազները չեն կատարվում։ 30-ին – Ֆանտաստիկ երազներ են։ Կատարվում են ոչ միշտ և ոչ արագ։ 31-ին — Սիրային հաղթանակների և հաճույքների երազները կատարվում են տասնհինգ օրվա ընթացքում։

Աղբյուր