Նրանք ամուսնացած էին արդեն 11 տարի, բայց երբ նա դուրս եկավ լոգարանից, կինն այլևս չէր ուզում տեսնել նրան…

Այս դավաճանված կնոջ նամակը հրդեհի պես տարածվում է սոցցանցերում: Մելանիի արձագանքն ամուսնու դավաճանությանը պարզապես ցնցում է. նա իրավիճակը սթափ է գնահատում, դեպրեսիայից չի ցնցվում ու էմոցիաների փոթորիկներին չի տրվում: Ֆեյսբուքում նրա հրապարակած նամակը կարդում են ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ:

«ՇՆՈՐՀԱԿԱԼՈւԹՅՈւՆ, Ջենիֆեր: Նրա համար, որ անցած գիշեր կծոտել էիր ամուսնուս կուրծքը: Չէ, իրոք, ՇՆՈՐՀԱԿԱԼՈւԹՅՈւՆ: Դու չես պատկերացնում, թե ինչ մղձավանջից ես փրկել ինձ ու երեխաներիս:

Որպես պարգև՝ քեզ եմ տալիս ամուսնուս՝ մշտական պահպանության, բայց ընդունելով այս պարգևը՝ խնդրում եմ, հաշվի առ հետևյալ բաները.

1. Դու ստիպված ես լինելու ֆինանսապես աջակցել նրան: Կներես, իհարկե, բայց մենք երկու երեխաներ ունենք, ու դա նշանակում է, որ նրա աշխատածի զգալի մասը ծախսվելու է նրանց դաստիարակության վրա: Ավելին՝ նա գերադասում էր, որ ես 11 տարի միայն մոր ու տնային տնտեսվարուհու կարգավիճակում լինեի, այնպես որ, նրա եկամուտների մի փոքր տոկոսն էլ վճարվելու է ինձ: Մոռացիր նրա գումարների մասին, թանկագինս, դրանք բոլորն էլ իմն են:

2. Նրա համար նոր հագուստների մասին մտածիր: Հասկանո՞ւմ ես, երբ նա երեկ դուրս եկավ մեր (արդեն միայն իմ) լոգարանից, ես հայտնաբերեցի նրա կրծքին «սիրո խայթոցները»: Պատկերացնո՞ւմ ես այդ նույն պահին մեր (իմ) զգեստապահարանում հսկայական սև անցք գոյացավ, որը խժռեց նրա բոլոր շորերը… Ի՜նչ ափսոս: Այնպես որ, քո արքայազնը, քեզ մոտ սողալով, կգա գրեթե մերկ (ավելի հարմար քեզ համար): Փոխարենը, այսուհետ կարող ես նրան հագցնել, ինչպես կամենաս: Տուր նրան քո կարճ զգեստը, մինչև նրա համար վինիլե կոստյում ու շան վզակապ կգնեք:

3. Դուք հանգստյան օրերին ստիպված կլինեք բաժանվել, քանի որ նա պետք է տեսնվի իր երեխաների հետ, իսկ քեզ՝ «Թվիքերների տնից ինչ-որ հարբած ու հիմար ***-ին», ոչ մի ողջամիտ հայր իր երեխաներին մոտ չի թողնի։ Ի դեպ, «ինչ-որ հարբած ու հիմարը ***»-ը նա ինքն է ասել՝ բոլոր ներկայությամբ: Իսկ ի՞նչ էր նա առհասարակ անում Թվիքերների տանը:

4. Դուք նորմալ սեռական կյանք չեք ունենալու… Այո, ես տեղյակ եմ, որ անցած գիշեր Ձեզ մոտ չի ստացվել: Չորս տարվա վաղեմության տրամայի արդյունքում նրա «առնականությունը» խափանվեց: Ցավոք, դու նրան չես հանդիպել ավելի վաղ, սիրելիս, նա պարզապես հիասքանչ էր: Մենք անդադար սիրով էինք զբաղվում, բայց, ավաղ, դա վերադարձնելն անհնար է, քանի որ նրա մոտ վնասվել է նյարդը, այնպես որ՝ սփոփվիր, սիրելիս:

5. Դու ՉԵՍ վերադարձնի ինձ նրան: Ես նրան ՉԵՄ ուզում: Նա ապականվեց՝ մի անգամ դիպչելով քեզ: Ես շատ լավ կին էի, ու մենք հիանալի համատեղ կյանք ունեինք: Այնպես որ, երբ նա քեզ դժբախտացնի, մի զարմացի, որովհետև դու երբեք չես կարողանա համապատասխանել նրա չափանիշներին:

6. Նա ՔԵԶ է մեղադրելու այս ամենի համար: Ինքդ մտածիր, նա ԼԱՑԵԼՈՎ պատմում էր ինձ, որ դու կատակում էիր, որ հուսով ես, որ ես կտեսնեմ հետքերը, երբ կծում էր նրա կուրծքը: Չգիտեմ, ասել ես դու, թե չէ իրականում… Էական էլ չէ: Ամեն դեպքում, իմացիր, որ այդ խոսքերն իրականացել են, ու երբ ես ամեն ինչ հասկացա, նա քիչ էր մնում խելագարվեր: Պատկերացնո՞ւմ ես, ես նրա աչքին տվեցի, իսկ նա ներողություն խնդրեց: Ի՜նչ զիլ էր: Չէ, ես իհարկե հասկանում եմ, որ բռնությունը ելք չէ: Սովորաբար, ես ճանճի էլ չեմ նեղացնի, բայց երեկվա համար ես անգամ ամոթ չեմ զգում:

7. Եվ վերջապես, զգուշացնում եմ: Ես մշտապես ծաղրելու ու վիրավորելու եմ ձեզ, անախորժություններ եմ ստեղծելու ձեզ համար և մշտապես համոզվելու եմ, որ նա զգում է այն ցավը, որ հիմա զգում են երեխաներս: Հավատա, արևս, նա ամեն ինչին կդիմանա ժպիտով: Ես նրա հետ ապրել եմ 12 տարի, ուստի ավելի լավ գիտեմ: Ու հա, ես լրիվ արդարացնում եմ ինձ, եթե դա քեզ հետաքրքրում է:

Եվս մեկ անգամ սրտանց շնորհակալությունս եմ հայտնում քեզ, Ջենիֆեր, «Թվիքերների տնից ինչ-որ խմած ու հիմար ***» ջան, ով իմ ամուսնու կրծքին «սիրային ուղերձ էր» թողել անցած գիշեր: Ծափահարում եմ քեզ և շնորհավորում նոր տղամարդ գտնելու առթիվ:

ՆԱ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՔՈՆՆ Է:» Ցանկացած կին տողատակերում կզգա այն ցավը, որն ապրում է այս կինը, բայց այսպիսի վրեժն ամենալավն է:

Աղբյուր