25 հետաքրքր փաստ երազների մասին, որոնց մասին դուք գաղափար չունեք

Բոլոր մարդիկ երազներ են տեսնում ու այդ երազները կարող են լինել ինչպես հաճելի, այնպես էլ մղձավանջային:

Ժամանակակից հոգեբանությունը շատ բան է հասկացել երազների մասին, բայց երազները շարունակում են առավելապես գաղտնիք մնալ ժամանակակից գիտության համար: Սակայն որոշ բաներ հայտնի են և այս հոդվածում ձեզ կպատմենք 25 հետաքրքիր փաստերի մասին, որոնք կապված են երազների ետ:

Դավաճանության մասին երազներ: 1. Մենք բոլորս վախենում ենք դավաճանությունից: Ամենատարածված երազներից մեկը՝ սիրելիի դավաճանության մասին երազն է: Այս երազներն իրենց արմատներով գնում են բոլոր մարդկանց մոտ հանդիպող միայնության վախի ոլորտ: Դավաճանության մասին երազները կարող են հաճախ լինել ու ոչ մի կապ չունենան իրականության հետ:

2. Մենք գրգռվում ենք երազում: Բոլոր մարդիկ կարող են գրգռվել քնած ժամանակ, հատկապես՝ խորը քնի փուլում: Տղաների ու դեռահասների մոտ հաճախ երազախաբություններ են լինում, իսկ կանանց մոտ այտուցվում ու խոնավանում են սեռական օրգանները:

Թռիչքներ: 3. Մարդիկ ավելի հաճախ են սկսել թռնել երազներում: 1954-2000 թվականներին ընկած ժամանակահատվածում, երազներում թռնող մարդկանց թիվն ավելացել է: Հետազոտողների կարծիքով, սա պայմանավորված է օդային փոխադրամիջոցների զարգացման ու օդային թռիչքների սովորական բան դառնալու հետ:

4. Անվստահ մարդիկ ավելի հաճախ են երազներ տեսնում: Անվստահ մարդկանց երազները տարբերվում են վստահ մարդկանց երազներից: Անվստահ մարդիկ երազներ ավելի հաճախ են տեսնում ու նրանց այն երազները, որոնք կապված են ուժեղ էմոցիաների հետ, ավելի վառ են:

5. Քնած ժամանակ շարժվելիս, մեր երազը կանգ է առնում: Եթե դուք ուզում եք հնարավորինս ուշ կտրվեք երազից, երբ արթանցել եք, ապա փորձեք մնալ նույն դիրքում: Եթե դուք շարժվում եք ու փոխում եք դիրքը, դուք ակտիվացնում եք ձեր մկանները ու «անջատում» երազը: Ի դեպ, նույն տրամաբանությամբ կարող եք պայքարել մղձավանջների դեմ. պարզապես փոխեք դիրքը ու երազը կփոխվի:

Քունն ու խդիրների ճիշտ լուծումը: 6. Երազներն օգնում են որոշում կայացնել: Երբ մենք երազներ ենք տեսնում, մեր ուղեղն այդ պահին կոդավրում է տեղեկատվությունը մեր կարճաժամկետ ու երկարաժամկետ հիշողությունների համար: Եթե դուք ինչ որ բան չեք կարողնում հիշել, պարզապես ննջեք ու մի քիչ հանգստացեք:

Ինչպե՞ս հիշել երազները: 7. Մենք գնալով ավելի վատ ենք հիշում երազները: Հասունացման հետ, մենք գալով ավելի ու ավելի վատ ենք հիշում մեր երազները: Որքան ավելի ենք մեծանում, այնքան ավելի ավելի է վատթարանում երազները հիշելու ունակությունը, հատապես՝ տղամարդկանց մոտ:

8. Մենք կարող ենք անգամ արթուն ժամանակ երազներ տեսնել: Արթուն ժամանակ երազներ տեսնելը դա մի հնարք է, որը կայանում է նրանում, որ երևակայության միջոցով, դուք սկսում եք պատկերել այդ օրը տեսած երազը: Այն բանից հետո, երբ դուք հիշում եք երազը, նշեք, թե ինչ է տեղի ունենում: Արթուն վիճակում երազ տեսնելու պրակտիկան կիրառվում է հանգստանալու, թուլանալու, ինչպես նաև բարդ և խճճված երազները վերլուծելու համար:

9. Արթուն ժամանած ունեցած մտքերն ազդում են երազների վրա: Այն, ինչի մասին մենք մտածում ենք քնելուց առաջ, կարող է էապես ազդել մեր երազների բովանդակության վրա; Եթե մենք ակտիվորեն կենտրոնանում ենք ինչ որ բանի վրա, ապա ամենայն հավանականությամբ մենք այդ ամենը կտեսնենք նաև երազում;

10. Երազները մեզ ավելի խելացի են դարձնում: Երբ մենք երազներ ենք տեսնում, մեր ուղեղն ակտիվորեն աշխատում է խնդիրների լուծման վրա, ուստի, եթե դուք քննության եք պատրաստվում, ավելի լավ է շուտ քնել, որպեսզի ամրագրել կլանված տեղեկատվությունը, որը սերտել եք օրվա ընթացքում: Այդ կերպ, դուք ավելի արդյունավետ կյուրացնեք տեղեկատվությունը, քան նյութերն անգիր անելով:

11. Մենք երազներում տեսնում եք ոչ վաղ անցյալում տեղի ունեցած իրադարձությունները: Մենք հաճախ երազներում տեսնում ենք իրադարձություններ, որոնք տեղ են ունեցել վերջին շաբաթվա ընթացքում: Սա այսպես կոչված ուշացման էֆեկտն ա: Մեր ուղեղի այն մասը, որը պատասխան է տալիս էմոցիաների, հիշողությյան ու ուսուցման համար, փոխադրում է տեղեկատվությունը կարճաժամկետ հիշողությունից՝ երկարաժամկետ հիշողություն, որպեսզի ամրագրի այն ապագայի համար: Այս տեղափոխությունը կարող է մինչև մեկ շաբաթ տևել ուստի նախորդ շաբաթի իրադարձությունները հաճախ տեսնում ենք երազների մեջ:

Հղիության շրջանի երազներ: 12. Հղի կանանց երազները տարբերվում են: Քանի որ մենք տեսնում ենք երազներ՝ կապված մեր կյանքում տեղի ունեցող իրադարձությունների գետ, զարմանալի չէ, որ հղի կանանց երազներում առավել ակտուալ է հղիության ու ծննդաբերության թեման: Ծննդաբերության մասին երազները հաճախակիանում են հատկապես հղիության երրորդ քառորդում, ընդ որում, հղի կանայք առավել հաճախ են մռայլ երազներ ունենում:

Կրկնվող երազներ: 13. Կրկնվող երազները պատահական չեն: Եթե միևնույն երազը, կամ էլ մղձավանջը կրկնվում է, ապա չի կարելի առհամարհել այն: Մեր ուղեղն օգտագործում է երազը, որպեսզի վերամշակի այն ամենը, ինչ մենք կլանում ենք իրական աշխարհից: Եթե նույն երազն անդադար կրկնվում է, ապա դա կապված է ձեր կյանքում առկա ինչ որ չլուծված խնդրի հետ, որը լուծում է պահանջում:

14. Մեր երազները տարբեր տևողություն ունեն: Առավել երկարատև երազները լինում են խորը քնի փուլում, որի տևողությունը ընդհանուր տևողությունից է կախված: Մեր առաջին երազը կարճ է ու կարող է տևել մոտ 5 րոպե, իսկ վերջին երազը տևում է մինչև մեկ ժամ: Դրա համար էլ արթնանալուց մեր երազները մեզ ահավոր երկար ու բարդ սյուժեով են թվում:

15. Մենք կարող ենք ընտրել, թե ինչ սովորել երազներից: Չնայած նրան, որ մարդկանց մեծամասնությանը թվում է, որ երազներն անկառավարելի են, մենք իրականում կարող ենք ուղղորդել ու կառավարել դրանք: Պրակտիկ եղանակով, կարելի է սովորել գիտակցել, թե ինչ է կատարվում երազներում ու սովորել սևեռվել այն երազների վրա, որոնք պետք են: Արդյունքում, կարելի է նույնիսկ որոշակի առումով ընտրել, թե ինչ սցենարով պետք է զարգանա երազը:

16. Երազներում եմնք երաժշտություն ենք ստեղծում: Երաժիշտների ու երաժշտությամբ զբաղվող մարդկանց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրան երաժշտական երազներ են տեսնում ու իրենց երազներում առկա է այնպիսի երաժշտություն, որը նրանք չեն կատարել օրվա ընթացքում ու առհասարակ՝ երաժշտություն ուսումնասիրելիս: Փորձարկման մասնակիցների կեսն ասաց, որ այնուամենայնիվ այն իրենց ծանոթ էր թվում: Սա ապացուցում է, որ մարդիկ երաժշտություն են ստեղծում իրենց երազներում:

17. Հեռուստատեսությունն ազդում է մեր երազների վրա: Այն ամենը, ինչ մենք տեսնոում ենք հեռուստացույցով արտացոլվում է մեր երազներում: Բացի դրանից, մեծ նշանակություն ունի, թե մենք սև-սպիտակ ծրագրեր ու ֆիլմեր ենք նայել, թե՞ գունավոր: Փորձարկումները 30 տարեկանից ցածր երիտասարդ փորձարկվողների 80 տոկոսը գունավոր երազներ է տեսնում, իսկ 60 տարեկանից բարձր մարդկանց մոտ այդ ցուցանիշը կազմում է 20 տոկոս:

18. Տղամարդիկ ու կանայք տարբեր երազներ են տեսնում: Մեր սեռային պատկանելությունը ևս ազդում է մեր երազների վրա: Այսպես, օրինակ կանաց երազներում կանայք ու տղամարդիկ հավասարաչափ են բաշխված, մինչդեռ տղամարդկանց երազներում կանայք երկու անգամ ավելի շատ են, քան տղամարդիկ:

19. Մեր ուղեղը ջնջում է երազները, այն բանից հետո երբ մենք տեսնում ենք դրանք: Ուղեղը ջնջում է երազներն այնպես, ինչպես մենք ենք ֆորմատ անում համակարգիչը: Ու արդյունքում, ամբողջ գիշերվա ընթացքում տեսած երազներից հիշում ենք միայն նրանք, որոնք տեսել ենք արթնանալուց անմիջապես առաջ: Դուք լրիվությամբ մոռանում եք երազները, եթե հատուկ չեք կենտրոնանում՝ դրանք մտապահելու համար:

20. Այն ամենը, ինչ կատարվում է մեր շուրջ քնած ժամանակ, ազդում է մեր երազների վրա: Արտաքին ազդակները՝ այն ամենը, ինչ կատարվում է մեր շուրջ քնած ժամանակ, ազդում է մեր էմոցիաների վրա, որոնք մենք ունենում ենք երազում: Պարզվում է, որ օրինակ վարդերի հոտը նպաստում է դրական երազներ տեսնելուն, իսկ հոտած ձվերի հոտը կարող է վատ երազներ առաջացնել:

21. Մեր երազներում չկան սահմանափակ հնարավորություններ: Հաշմանդամների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրանց սահմանափակ հնարավորությունները չեն ազդում երազներում նրանց հնարավորությունների վրա: Այսպես, խուլ մասնակիցների 80 տոկոսը երազում «լսել են», իսկ 15 հենաշարժողական խնդիրներով հետազոտվողներից 14-ը երազներում ազատ տեղաշարժվել են կարողացել:

Անքնություն: 22. Անքնությամբ տառապողներն ավելի լավ են հիշում իրենց երազները : Անքնությամբ տառապող մարդիկ ավելի լավ են հիշում երազները: Ի դեպ, այսպիսի մարդկանց երազների բովանդակությունը առավելապես սթրեսսային է, ինչը կապված է քնելու հետ ունեցած խնդիրների հետ:

23. Կծու ուտեսերն օգնում են հիշել երազները: Մենք ավելի լավ ենք հիշում երազները, եթե արթնանում ենք երազմի կեսց: Իսկ քանի որ անսպասելի արթնացումների պատճառ կարող են հանդիսանալ կծու ուտեստներն, ուստի կարելի է ասել, որ կծուն օգնում է հիշել երազները:

24. Քնային թերապիան օգնում է հետտրավմատիկ սթրեսսի ժամանակ: Ինչպես արդեն նշեցինք, մենք իրականում կարողանում ենք կառավարել մեր երազները: Մասնագետներն օգտագործում են երազների կարգավորման մեթոդիկան՝ որպես հետտրավմատիկ սթերսսային շեղման թերապիայի միջոց:

25. Որոշակի մտքերի ճնշումը արթուն ժամանակ, բերում է դրանց ի հայտ գալուն երազներում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ որոշակի մտքերի ու գաղափարների գիտակցական ճնշումը քնելուց առաջ բերում են նրան, որ դրանք ավելի հաճախ են ի հայտ գալիս երազներում: Որոշ հետազոտություններ էլ ցույց են տալիս, որ մտքերի ճնշումը կարող է անգամ հանգեցնել հոգեկան շեղումների:

Աղբյուր