Մարդկանց միայն 3 տոկոսն է կարողանում միանգամից կռահել, թե ինչ գաղտնիք է թաքնված այս նկարում. կռահեցի՞ք (լուսանկարներ)

Շանհայից նկարչուհի Հոնգ Յին (Hong Yi) հայտնի է ձեռքի տակ հայտնված իրերից՝ սուրճի հետքեր, բասկետբոլի գնդակ, գուլպաներ և այլն, անսովոր դիմանկարներ ստեղծելով:

Շնորհալի 28-ամյա Հոնգ Յին նորանոր նյութեր ու նոր մոտեցումներ է գտնում պատկերների ստեղծման համար:

Ստորև ներկայացնում ենք նրա նոր ու արդեն հայտնի հին նախագծերը.

Ադելի դիմանկարը՝ մոմից

Շուրջ 1500 կապույտ մոմ ու 7-ժամյա աշխատանք է պահանջվել նրանից Ադելի դիմանկարը ստանալու համար:

Դիմանկար՝ ծաղիկներից

Այս անգամ նկարչուհու համար անհրաժեշտ են եղել սննդի ներկ, 2000 սպիտակ մեխակ ու պլաստիկե բաժակներ: Ջուրը միախառնելով ներկի հետ՝ Հոնգ Յին ստացել է կենդանի ծաղիկների տարբեր երանգներ:

Նկարչուհին չինացի ռեժիսոր Չժան Իմոուի (Zhang Yimou) դիմանկարի ստեղծման համար օգտագործել է 750 զույգ գուլպա: Ավելի քան 3 շաբաթում նա միմյանց է ամրացրել սև, սպիտակ ու մոխրագույն գուլպաները:

Դիմանկար՝ սուրճի հետքերից

Չինուհին իր թայվանցի սիրելի երգիչ Ջեյ Չոուին անմահացրել է սուրճի գավաթի հետքերից ստացված եղանակով, որի համար ծախսել է 12 ժամ:

Բասկետբոլի գնդակով նկարչուհին նկարել է չինացի հայտնի բասկետբոլիստ Յո Մինին:

Աղբյուր