Այս տղամարդը 3 օր շարունակ անասելի ցավեր ուներ գլխում. բժիշկները, հետազոտելով նրան, սարսափից պապանձվեցին. ՖՈՏՈ

43-ամյա բրիտանացին մի քանի օր ապրել է գլխում թռչող ցեցով: Միջատը մի քանի օր բնակություն էր հաստատել նրա ականջի մեջ՝ պատճառելով անասելի ցավեր:

Նա ապշեցրել էր բժիշկներին՝ պատմելով, թե իր գլխում 3 օր ցեց է թռչում:

Սակայն նրանք էլ ավելի էին զարմացել՝ հասկանալով, որ դա իրականություն է:

Ռոբ Ֆիլդինգ անունով տղամարդը անկողնում գիրք կարդալիս է եղել, երբ նրա ականջը ցեց է մտել: Ցեցին դուրս բերելու փորձերը ավարտվել էին նրան ավելի խորը մտցնելով:

Բրիտանացին մտածել է, որ վաղ թե ուշ միջատն ինքնուրույն դուրս կգա ականջից ու չի շտապել դիմել բժիշկների օգնությանը:

Ցեցին դուրս բերելու վիրահատությունը տևել է 90 րոպե ու հաջողությամբ է ավարտվել: