18 եղանակ ՆՐԱ ուշքն ու միտքը հավերժ գրավելու համար

Յուրաքանչյուր աղջիկ էլ մի օր բախվում է այս խնդրին. ինչպե՞ս մեկընդմիշտ գրավել կոնկրետ տղայի ուշադրությունը:

  1. Ցույց տվեք ձեր բնական գեղեցկությունը՝ առանց դիմահարդարման:
  2. Ստիպեք նրան ձեր ուշադրության համար պայքարել, թող իրեն որսորդի դերում զգա:
  3. Եղեք այնպիսին, ինչպիսին կաք, մի ձևացրեք:
  4. Միշտ առաջինը մի զանգեք/գրեք:
  5. Բարեհամբույր եղեք նրա ընկերների հետ:
  6. Աշխատեք խանդոտ չլինել, կամ գոնե փորձեք ցույց չտալ, որ խանդում եք:
  7. Փորձեք այնպես կատակել, որ նա ծիծաղի, հումորի զգացումը նրանց համար նույնպես կարևոր է:
  8. Շարունակեք ապրել ձեր կյանքով, ձեր առօրյան ամբողջությամբ նրան մի նվիրեք:
  9. Կարողացեք ինքներդ ձեր շահերը պաշտպանել և անգամ նրան թույլ մի տվեք ձեզ հետ չափն անցնել:
  10. Փորձեք նրա մեջ խանդի զգացում արթնացնել, սակայն չափը չանցնեք:
  11. Եղեք առեղծվածային:
  12. Հետևեք ձեր արտաքին տեսքին:
  13. Հետաքրքրվեք նրանով, սակայն մի հարցաքննեք:
  14. Պատրաստ եղեք նրա հետ ճանապարհորդել անգամ սարեր-ձորերով:
  15. Գեղեցկացեք նրա համար:
  16. Ինչ-որ համեղ բան պատրաստեք նրա համար:
  17. Սիրեք ինքներդ ձեզ:
  18. Ժպտացեք:

Աղբյուր