Տղամարդի՛կ, ահա 15 պատճառ, թե ինչու է ձեր կինը միշտ դժգոհ

Հիշեք սրանք և օգտագործեք։ Հանդիպում ենք, սիրահարվում, իսկ հետո՝ ամուսնանում: Կարծես թե ամեն ինչ լավ է ընթանում, բայց հանկարծ մի պահ ամեն ինչ փոխվում է, և տեսնում եք, թե ինչպես է ձեր նուրբ կինը փոխվում դեպի վատը և դառնում ավելի կոպիտ: Ահա մի քանի պատճառ, որոնց պետք է ուշադիր լինել.

1. Դուք չեք շփվում: Սա չի նշանակում, որ դուք չեք խոսում իրար հետ: Սա նշանակում է, որ խոսում եք միայն տանը վերաբերող թեմաներից՝ ի՞նչ եփել, ե՞րբ կարելի է վճարել վարձերը: Իսկ ե՞րբ եք վերջին անգամ ձեր կնոջ հետ խոսել նրան հետաքրքրող թեմաներից:

2. Դուք չեք փոխվում այնպես, ինչպես որ նա կցանկանար: Խնդիրն այն չէ, որ դուք չեք անում այն ամենը, ինչ նա ցանկանում է: Օրինակ, եթե դուք խոսք եք տվել կատարել ձեր տնային պարտականությունները, ուրեմն՝ կատարեք անպայման:

3. Դուք ճիշտ հարցեր չեք տալիս: Հաճախ կարող ենք տեսնել ամուսինների, ովքեր շփվում են հենց այնպես: Այսինքն՝ տղամարդն իր մասին է խոսում, իսկ կինը՝ իր մասին: Այս ամենով ամեն ինչ ասված է: Իսկ դուք փորձեք միմյանց հետաքրքրել:

4.Ո՞ր է կորել սերը և ռոմանտիկան: Եթե նորապսկաներ եք, ուրեմն ամեն տեղ կզգաք ռոմանտիկա: Սակայն ժամանակի ընթացքում կարող է դա վերանալ: Դուք մի հարկի տակ եք ապրում, սա չի նշանակում, որ չպետք է կնոջը ժամադրության չհրավիրել: Սա կարող է լինել զբոսանքի տեսքով, սրճարան գնալով, կամ նվերներ փոխանակելով:

5.Նա ստիպված է անդադար պատրաստել: Ընտանիքին օրական պետք է կերակրել 3-4 անգամ, իսկ կերակուրը հենց այնպես չի պատրաստվի: Դուք հոգնել եք աշխատանքից և ցանկանում եք հանգստանալ: Բայց պետք է հասկանալ, որ ձեր կինը նույնպես պետք է հանգստանա: Ձեզանից շատ ջանք չի պահանջվում, որպեսզի նրա համար ինչ-որ համեղ բան պատրաստել:

6.Դուք կեղտոտում եք և նա պետք է հավաքի ձեր ետևից: Իրերը պետք է ձեր ետևից հավաքել: Կարող եք ձեր ետևից լվանալ կեղտոտած ամանները: Ձեր կինը, հաստատ գոհ կլինի ձեզանից:

7.Նրան թվում է, թե միայնակ է դաստիարակում երեխաներին: Երեխան երկու ծնող ունի, սա նշանակում է, որ նրա դաստիարակությամբ պետք է զբաղվեն երկուսը միասին: Եթե երեխայի դաստիարակությամբ զբաղվում է միայն մի կողմը, իսկ մյոււսը ոչինչ չի անում, ուրեմն սա սթրեսի կարող է ենթարկել երեխային և ծնողին:

8.Հոգատարություն չի զգում ձեր կողմից: Ե՞րբ եք վերջին անգամ հարցրել, թե ինչ է ցանկանում ուտել ձեր կինը, կամ ինչ ֆիլմ է ցանկանում, որ երեկոյան միասին դիտեք:

9.Ժամանկի կարիք ունի: Բոլորս էլ ծանոթ ենք այն զգացմնաը, երբ օրվա ընթացքում չենք հասցնում անել այն ինչ պլանավորել էինք: Հասուն և մեծ մարդ լինելը չափազանց դժվար է, իսկ տնային տնտեսուհի լինելը էլ ավելի է բարդեցնում ամեն ինչ: Բայց կարող եք նրան օգնել: Եթե տեսնում եք, որ նա զբաղված է ինչ-որ տնային գործերով, ուրեմն իմացած եղեք, որ կողմնակի օգնությունից նա երբեք չի հրաժարվի:

10.Նրան տարածություն է հարկավոր: Գաղտնիք չէ, որ գալիս է մի պահ, երբ ցանկանում ենք փակվել մի սենյակում և լինել միայնակ: Հատկապես այն ժամանակ, երբ ժամանակի մեծ մասը ծախսում եք երեխաների վրա, իսկ ձեզ համար ժամանակ չի մնում: Վերցրեք երեխաներին և տարեք զբոսանքի, թողնելով ձեր կնոջը միայնակ, որպեսզի հանգստանա:

Աղբյուր