Հրեական 35 սրամիտ ասացվածք, որոնք քեզ անկասկած դուր կգան

Ներկայացնում ենք հրեական մի քանի սրամիտ առած․

Փողի հետ այնքան լավ չէ, որքան վատ է առանց դրա: Ադամն առաջին երջանիկն է, որովհետև զոքանչ չուներ:

Եթե խնդիրը հնարավոր է փողով լուծել, դա խնդիր չէ, դա ծախս է: Աստված մարդուն երկու ականջ և մեկ բերան է տվել, որպեսզի նա ավելի շատ լսի և ավելի քիչ խոսի:

Թող Աստված քեզ պաշտպանի վատ կանանցից, լավերից ինքդ փրկվիր: Գինին մտավ՝ գաղտնիքը դուրս եկավ:

Աստված չի կարող միաժամանակ ամենուր լինել, այդ պատճառով նա ստեղծեց մայրերին: Քաղցր մի եղիր, այլապես քեզ կուտեն: Դառը մի եղիր, այլապես քեզ դուրս կթքեն:

Վախեցիր դիմացի այծից, ձիուց՝ հետևից, հիմարից՝ բոլոր կողմերից: Հյուրը և ձուկը 3 օր անց սկսում են հոտ արձակել:

Գիտելիքը շատ տեղ չի զբաղեցնում: Ավելի լավ է՝ հրեան առանց մորուքի, քան մորուքն առանց հրեայի:

Մարդը պետք է գոնե հետաքրքրության համար ապրի: Խուլը լսեց, թե համրն ինչպես էր պատմում, որ կույրը տեսավ, որ կաղն արագ-արագ վազում էր:

Աստված չքավորներին պաշտպանում է, համենայն դեպս, թանկարժեք մեղքերից: Եթե բարեգործությունը ոչինչ չարժենար, բոլորը բարերար կլինեին:

Երբ պառաված օրիորդն ամուսնանում է, անմիջապես վերածվում է երիտասարդ կնոջ: Ծնողները երեխաներին սովորեցնում են խոսել, երեխաները ծնողներին սովորեցնում են լռել:

Հեռվից բոլոր մարդիկ վատը չեն: Գուցե ձվերը հավերից շատ ավելի խելացի են, բայց դրանք արագ փտում են:

Տղամարդիկ ավելի շատ կանեին, եթե կանայք ավելի շատ լռեին: Լավ լռելն ավելի դժվար է, քան լավ խոսելը:

Վատ կինն անձրևից վատ է. անձրևը տուն է լցվում, իսկ վատ կինն այնտեղից դուրս է անում: Աշխարհը կվերանա ոչ որովհետև շատ մարդ կա, այլ որովհետև շատ անմարդկայիններ կան:

Աստված իմ, օգնիր ինձ ոտքի կանգնել, ես ինքս էլ կարող եմ ընկնել: Եթե կյանքը դեպի լավը չի փոխվում, սպասիր՝ այն դեպի վատը կփոխվի:

Սերը որքան էլ քաղցր լինի, դրանից կոմպոտ չես պատրաստի: Երբ անելու ոչինչ չկա, մեծ գործեր են սկսում:

Երկու չարիքներից ընտրելիս վատատեսը երկուսն է ընտրում: Բոլորը գանգատվում են փողի բացակայությունից, իսկ խելքի բացակայությունից՝ ոչ ոք:

Ով երեխա չունի, նրանց լավ է դաստիարակում: Ավելի լավ է ծիծաղից մեռնել, քան վախից:

Փորձը բառ է, որով մարդիկ անվանում են իրենց սխալները: Ալեհերությունը ծերության նշան է, ոչ թե իմաստության: Ծերանալով մարդն ավելի վատ է տեսնում, բայց ավելի շատ:

Աղբյուր