Ահա թե ինչ կարող է անել Կոլան. շատ կզարմանաք, երբ իմանաք, թե ինչ հատկություններ ունի

Գիտեի՞ք, որ Կոլան կարող է օգտագործվել այրվածքների դեմ, քորի և մի շարք այլ խնդիրներ լուծելու համար: Կոլայի այս և ավելի կարևոր հատկությունների մասին կարող եք կարդալ ստորև.

1. Մաքրում է ժանգը: Որպեսզի մետաղից մաքրեք ժանգը, դրա համար ընդամենը պետք է միայն մեկ գիշեր և Կոլա: Կոլան կարող եք լցնել ինչ-որ տարայի մեջ և մետաղական իրը դնել մեջն ու թողնել մեկ գիշեր: Առավոտյան կարող եք այն հանել Կոլայի միջից և սրբել չոր շորով:

2. Միջատազերծում: Կոլայի այս տարօրինակ օգտագործումն առաջին անգամ օգտագործվել է Հնդկաստանում: Հողագործները Կոլան օգտագործում են որպես թունաքիմիկատ: Քաղցր հյութը գրավում է շատ միջատների, իսկ վերջինս էլ ոչնչացնում է նրանց:

3. Հանգստացնում է փորի ցավը: Շնորհիվ իր բաղադրատոմսի՝ այն կարող է պայքարել ստամոքսի ցավի դեմ: Դրա համար պետք է քնելուց մեկ ժամ առաջ խմել 1 ճ/գ չգազավորված Կոլա:

4. Զուգարանակոնքի կեղտի դեմ հիանալի միջոց է: Թթվի և սննդային սոդայի միախառնումից, որոնք կան Կոլայի բաղադրության մեջ, զուգարանակոնքի կեղտերն արագ մաքրվում են։

5. Մազերի խնամքի միջոց: Եթե ցանկանում եք, որ ձեր սանրվածքը երկար պահպանվի, ուրեմն՝ կարող եք Կոլան օգտագործել որպես մազերի սփրեյ:

6. Վերացնում է յուղը կաթսաներից: Կոլան կարող է վերացնել յուղը և ճարպը կաթսաներից, և ետ է բերում դրանց նախկին տեսքը: Դրա համար միայն պետք է Կոլան լցնել կաթսայի մեջ և մի քանի րոպե եռացնել:

7. Հիանալի համեմունք է մսի համար: Սովորական Կոլան կարող է փոխարինել թանկարժեք սոուսներին և համեմունքներին: Եփման ընթացքում մի քանի կաթիլ լցրեք մսի մեջ: Միսը կդառնա ավելի փափուկ և բուրումնավետ:

8. Վերացնում է քորը և կարողանում է պայքարել մեդուզայի խայթոցի դեմ: Ծովափում շատ դժվար է գտնել միջոց, որը կարող է արագ հանգստացնել քորը կամ էլ մեդուզայի խայթոցի ցավը: Պետք է 30 վայրկյանի ընթացքում լցնել վնասված մասի վրա և թողնել, որ Կոլան իր գործը կատարի:

9. Մազերի միջից մաստակի հեռացում: Հաճախ քնելուց առաջ շատերս չենք հանում մաստակը և այն կարող է խառնվել մազերի մեջ: Որոշ մարդիկ ծայրահեղ միջոցների են դիմում: Կարիք չկա շտապելու: Կարող եք Կոլա լցնել մազերի վրա և մի քանի րոպե սպասել: Այս միջոցը նաև կարող է աշխատել կեղտոտված հագուստը մաքրելու համար:

10. Հեռացնում է բծերը: Կոլան հանդիսանում է հիանալի միջոց, որը կարող է մաքրել բծերը: Այն օգտագործում են նաև կահույքի բծերը վերացնելու համար:

Դե ինչ, հուսով եմ՝ կարող եք այն ճիշտ օգտագործել։