10 անսպասելի փաստ, որոնք խոսում են բարձր ինտելեկտի մասին

Վերջին շրջանում գիտնականները պնդում են, որ IQ թեստը միակ ճանապարհը չէ, որով կարող ես խելացի երևալ:

Եթե դուք ունեք այս 10 հատկանիշներից գոնե մեկը, ուրեմն՝ ունեք բարձր ինտելեկտ:

1. Ծուլություն: Գիտնականները պարզել են, որ ծույլ մարդիկ ավելի շատ հակում ունեն մտածելու: Ծույլ մարդիկ ունեն չափազանց լավ հիշողություն, սիրում են դանդաղ մտածել և ինչ-որ լուրջ հարցի մասին մտածելիս հանգում են հիանալի մտքի:

2. Բվի ռեժիմ: Շատ հայտնի մարդիկ հիմնականում մտածել են երեկոյան կամ էլ գիշերը: Օրինակ՝ Չերչիլը շատ հարցեր որոշել է հենց գիշերը: Գիշերային ակտիվության պատճառը գիտնականները դեռևս չեն կարողանում պարզել:

3. Լավ հումորի զգացում: Արագ ռեակցիան, արագ մտածելը դեռևս խելացիության միակ նշանները չեն. պետք է նաև կարողանալ լավ հումոր անել:

4. Նոր գաղափարներ: Բարձր ինտելեկտ ունեցողները չեն ենթարկվում կարծրատիպերին: Գիտնականներն ապացուցում են, որ սա կապված է էվոլյուցիայի հետ: Որպեսզի կարողանաս ապրել զարգացող միջավայրում, պետք է կարողանաս ետ թողնել հինը և առաջ ընթանալ:

5. Հոգեկան խնդիրներ: Կարծրատիպը, որ բոլոր գիտնականները խելագարներ են, պարզվում է, որ մոտ է ճշմարտությանը: Տարբեր վախերը, շիզոֆրենիան հատուկ են խելոք մարդկանց:

6. Սեր դեպի թմրանյութեր: Ամեն նորի նկատմամբ ծարավը հատուկ է խելացիներին, և խոսքը վերաբերում է նաև թմրանյութերին:

7. Միայնակություն: Ասում են, որ սոցալիզացիան օգնում է մարդկանց իրենց զգալ պաշտպանված և երջանիկ: Համենայն դեպս, սա բոլորին չի վերաբերում: Ինչքան մեծ է շրջապատը, այնքան ավելի երջանիկ և ուրախ են նրանք լինում:

8. Անհանգստություն: Կարող է և այս փաստը նույնպես կապ ունի էվոլուցիայի հետ: Դեռ հին ժամանակներից երկրի վրա շատ դժվար էր ապրել, որպեսզի գոյատևեն:

9. Սեր կատուների նկատմամբ: Ինչպե՞ս բացատրել այս հանգամանքը: Անհասկանալի է. ասում են, որ կատուներ պահում են նրանք, ովքեր անկախ են և հենց նրանք կարող են լեզու գտնել կատուների հետ:

10. Ձախլիկություն

Գիտնականներն ասում են, որ ձախլիկությունը կապված է բարձր ինտելեկտի հետ: Ձախլիկներ են եղել պատմական մարդիկ, ինչպիսիք են Իսահակ Նյուտոնը, Ալբերտ Էնշտեյնը, Չառլի Չապլինը, Պաբլո Պիկասսոն, Ջիմի Հենդրիքսը և այլք: