5 կենցաղային աշխատանք, որոնցով զբաղվել հղիներին կտրականապես արգելվում է

Տան մաքրությունը կյանքում ամենագլխավորը չէ։ Ապագա մայրիկների մոտ անվերահսկելի ցանկություն է լինում մինչև փոքրիկի ծնվելը տունը կատարելապես փայլեցնելու: Տնային այս աշխատանքները կատարելիս պետք է հղիներն ուշադրություն դարձնեն նրան, որ որոշակի գործեր ուղղակի վտանգավոր են նրանց համար:

Լոգասենյակի մաքրություն: Բոլորս էլ գիտենք, որ հնարավոր չէ այս դեպքում խուսափել քիմիական նյութերի գործածումից, որի սուր հոտն ուղղակի հակացուցված է հղիներին: Առհասարակ, հղիները պետք շարժվեն հետևյալ կարգախոսով. փախչել այնտեղից, որտեղ հաճելի չի բուրում:

Փոշեկուլով մաքրությունը: Հղիների մեծ մասը բողոքում է մեջքի ցավից, իշիասից փոշեկուլով մաքրություն անելու պատճառով: Այն գործողությունները, որոնց ընթացքում դուք կռանում եք, վնասակար են:

Լվացք: Վաղաժամ ծննդաբերությունների հիմնական պատճառներից մեկը հաճախ լինում է լվացք անելը: Ծննդաբերությունից հետո դուք դեռ կհասցնեք շատ-շատ լվացք անել, բայց մինչ այդ թող ուրիշներն անեն: Կռանալիս և զամբյուղի սպիտակեղենը բարձրացնելիս մեջքի լարվածություն է առաջանում:

Ընտանի կենդանիների խնամք: Այս ընթացքում պետք է խնդրել տան մյուս անդամներին զբաղվել նրանցով կամ էլ ծայրահեղ դեպքում կրել ձեռնոցներ կեղտի համար նախատեսված արկղի հետ առնչվելիս:

Ծանր իրեր բարձրացնելը: Երեխայի աճի հետ արդեն իսկ ծանրաբեռնվում է հղիի մեջքը. ծանր իրեր բարձրացնելը լրացուցիչ անհարկի ծանրաբեռնվածություն է: Ձեր բժիշկը կասի՝ մինչև որքան քաշն է թույլատրելի վերցնել:

Առաստաղի և վարագույրների մաքրություն:Երբեք չի կարելի բարձրանալ սեղանի կամ աթոռի վրա անգամ լամպ փոխելու նպատակով. նմանատիպ աշխատանքներ անելիս հղիները հաճախ են կորցնում ծանրության կենտրոնը, որի պատճառով էլ մեծանում է ընկնելու հավանականությունը:

Աղբյուր