Հարսանեկան զգեստների խանութի տիրոջ դուստրը մահացավ հարսանիքի նախօրեին. 9 օր անց կատարվածը շոկի ենթարկեց բոլորին

Մեքսիկայի Չիուաուա քաղաքում հարսանեկան զգեստների խանութ կա, որը հայտնի է «Պասկուլիտայի տուն» անունով: Այդ խանութը հայտնի է դարձել այն բանի շնորհիվ, որ դրա վաճառասեղանին կա մանեկեն, որի հետ հսկայական թվով լեգենդներ են կապված: Մոտ 90 տարի խանութի մոտով անցնող մարդիկ ուշադրություն են դարձնում վաճառասեղանին կանգնած մանեկենին:

Ավելին՝ որոշ զբոսաշրջիկներ այդ քաղաք են գնում միայն մանեկենը տեսնելու: Մանեկենը վաճառասեղանի վրա է 1930 թ. մարտի 25-ից… Այդ մանեկենը շատ նման է խանութի առաջին տիրոջ՝ Պասկուալ Էսպարցի դստերը: Այդ պատճառով մանեկենի մասին շատ պատմություններ են պատմվում:

Բանն այն է, որ Պասկուալի դուստրը մահացել է հարսանիքի նախորդ օրը թունավոր սարդի խայթոցից: Մարդիկ էլ սկսել են խոսել, որ ցավից տառապող տղամարդը զմռսել է դստեր մարմինը և դրել վաճառասեղանին, որպեսզի նա մշտապես իր կողքին լինի: Տերը երկար ժամանակ փորձել է պատմել, որ դա պարզապես արհեստականորեն պատրաստված մանկեն է, բայց շշուկներն այդպես էլ չեն վերջացել:

Նույնիսկ խանութի ներկայիս աշխատողներն ասում են, որ ամեն անգամ, երբ անցնում են մանեկենի կողքով, իրենց ափերը քրտնում են: Մանեկենի հագուստը փոխում են 2 շաբաթը մեկ անգամ վարագույրի հետևում:

Մանեկենին մերկ տեսածներն ասում են, որ ոտքերին կարելի է նույնիսկ երակների վարիկոզ լայնացման հետքեր տեսնել: Խանութի ներկայիս տերը՝ Մարիո Գոնսալեսը, չի պատրաստվում հրաժարվել մանեկենից կամ որևէ կերպ հերքել դրա մասին շշուկները:

Աղբյուր