Ինչպես հասարակ ջերմաչափի օգնությամբ ստուգել՝ ինչ խնդիրներ ունեք վահանագեղձի հետ

Ինչ պետք է անել: 1. Երեկոյան ջերմաչափը դրեք սենյակում, առավոտյան սնդիկը պետք է 35 աստիճան լինի:

2.Առավոտյան հենց արթնանաք, անմիջապես ջերմաչափը թևատակին դրեք և պահեք 10 րոպե:

3.Գրանցեք արդյունքը: Հիշեք, առողջ մարդու մարմնի նորմալ ջերմաստիճանը պետք է լինի 36,5 С° — 36,8 С°:

Արդյունքները: 1.Եթե Ձեր մարմնի ջերմաստիճանը 36,5 С° — 36,8 С° է, ապա  վահանագեղձի հետ որևէ խնդիր չկա:

2.Եթե  36,5 С° -ից բարձր  է, ուրեմն՝ Ձեզ մոտ հիպետերիոզ է: Հիպերտիերոզի պարագայում վահանաձև գեղձը  կարող է ունենալ հորմոնների քանակի ավելացում, որի ժամանակ օրգանիզմը թունավորվում է այդ հորմոններից: Հիվանդները մշտապես բարձր ջերմություն են ունենում, արագանում է սրտի աշխատանքը, բարձրանում է արյան ճնշումը, տառապում են գլխացավերից: Խախտվում է քունը, լինում են թմրած կամ գրգռված վիճակում, բացվում է ախորժակը, կարող է վերջույթների դող սկսվել:

3.Եթե 36,5 С° -ից ցածր է, ապա Ձեզ մոտ հիպոթերիոզ է: Հիպոթիրեոզը դրսևորվում է մաշկի, ենթամաշկային բջջանքի, լեզվի այտուցով (լորձայտուց` միքսեդեմա), մաշկի չորությամբ, մազաթափությամբ: Նկատվում են արագ հոգնելիություն, հիշողության խանգարում, թորշոմածություն, քնկոտություն, մազերի և եղունգների փխրունություն: Ձայնը ցածր է, խռպոտ, ջերմաստիճանը` բարձր, զարկերակային արյան ճնշումը` ցածր, լինում է փորկապություն:

Նկատվում են դաշտանային ցիկլի խանգարումներ, հնարավոր են վիժումներ: Տղամարդկանց սեռական կարողությունը նվազում է: Երեխաների հոգեկան զարգացումը կասեցվում է, աճումը` դանդաղում: Հիվանդության ծանրությունը պայմանավորված է վահանաձև գեղձի ֆունկցիայի թուլացման աստիճանով: Հիշեք, ջերմաչափով այս ստուգումները կարելի է անել շաբաթը 3 անգամից ոչ ավել:

Աղբյուր