Ուղեղի կաթվածի նախանշանները

Կաթվածն ուղեղում արյան շրջանառության խախտումն է: Կաթվածի պատճառները կարող են տարբեր լինել, օրինակ՝ ուղեղի որևէ հատվածում արյան անբավարարությունը, թրոմբոզը, արյան, անոթների և սրտի  հիվանդությունները: Որո՞նք են ուղեղի կաթվածի առաջին նշանները: Չափազանց կարևոր է տարբերակել այս նշանները:

Կաթվածի առաջին նշանները: 1.Հանկարծակի գլխացավ: 2.Մկանային հոգնածություն: 3.Տեսողության խախտում

4.Խոսքի խնդիրներ: 5.Հավասարակշռության կորուստ, որը հաճախ ուղեկցվում է սրտխառնոցով և գիտակցության կորստով: Եթե նկատել եք այս խնդիրները, ապա անմիջապես կանխարգելեք վտանգը:

Առաջին օգնություն՝ ինսուլտի ժամանակ: 1.Անմիջապես շտապօգնություն կանչեք, այս դեպքում անհրաժեշտ է շտապ մասնագիտական օգնություն: 2.Համոզվեք, որ հիվանդը շնչում է: Եթե շնչառության խախտում եք նկատել, բացեք շնչուղիները՝ հիվանդին կողքի պառկեցնելով:

3.Հիվանդին առավել հարմարավետ դիրքով պառկեցրեք: 4.Հնարավորության դեպքում չափեք ճնշումը: 5.Չափազանց կարևոր է հասկանալ, թե երբ է կաթված գրանցվել: Փորձեք պարզել, թե երբ է վերջին անգամ հիվանդը նորմալ վիճակում եղել:

6.Հիվանդին չի կարելի ուտելու կամ խմելու բան տալ: 7.Չի կարելի նաև դեղամիջոցներ տալ 8.Ճնշումն իջեցնել նույնպես պետք չէ:

Հիշեք այս նախանշաններն ու փորձեք կանխարգելել ուղեղի կաթվածը:

Աղբյուր