26 գիտական փաստեր, որոնք ձեր սիրտը բերկրանքով կլցնեն

Կյանքը լի է հիասքանչ պահերով: Հաճախ իրական կյանքն ավելի զարմանալի և հետաքրքիր է, քան մեր ամենավառ պատկերացումները:

1. Երբ երկու սիրահարներ նայում են միմյանց աչքերի մեջ, նրանց սրտերը սկսում են համահունչ բաբախել: 2. Որոշ երկվորյակներ հորինում են իրենց լեզուն, որը միայն իրենք են հասկանում: 3. Կարմիր պանդաները իրենց փարթամ պոչիկներն օգտագործում են որպես վերմակ՝ ջերմությունը պահպանելու համար:  4. Ոչխարները տարբերակում են դեմքի արտահայտությունները, և նրանց դուր են գալիս ժպտացող դեմքերը:

5. Բևեռային արջերը քթով հպվում են մեկը մյուսի քթին, երբ ինչ-որ բան են ուզում խնդրել: 6. Երբ ընձուխտը պատրաստ է սերունդ տալ, նա վերադառնում է այնտեղ, որտեղ ինքն էր ծնվել, որպեսզի հենց այնտեղ ունենա իր ձագուկին: 7. Քնքուշ և բերկրալի բաներին նայելը բարելավում է տրամադրությունը և կետրոնացման մակարդակը: 8. Մակակաները ձնագնդի են խաղում, որպեսզի զվարճանան:

9. Քվոկան աշխարհի ամենաերջանիկ կենդանին է համարվում իր չխամրող ժպիտի շնորհիվ: 10. Երբ մանկիկ կոալան պարկիկի համար չափազանց խոշոր է դառնում, մայր կոալան նրան մեջքի վրա է տանում: 11. Ծովային ջրասամույրները իրենց թևատակին պարկիկներ ունեն, որտեղ պահում են իրենց ուտելիքն ու սիրելի քարիկները: 12. Դեռևս չծնված ճուտիկները կարող են հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ՝ իրենց ձվակճեպների ներսում գտնվելով:

13. Սկյուռիկները որդեգրում են իրենց ծնողների կողմից լքված սկյուռիկների ձագուկներին: 14. Փղերը միահյուսում են իրենց կնճիթները՝ որպես սիրո նշան: 15.Գրկախառնությունները բնական ցավազրկողներ են: 16. Մանկիկ պանդաները զարմանալիորեն փոքր են. նրանք կշռում են գրեթե մեկ թեյի բաժակի չափ:

17. Մեղուները միմյանց հետ շփվում են պարի միջոցով: 18. Կովերն ընկեր են համարում նրանց, ում հետ անցկացնում են ժամանակի մեծ մասը: 19. Երբ փոքրիկ կենգուրուները վախենում են, նրանք արագ ցատկում են իրենց մայրիկի պարկի մեջ: 20. Արու շնիկները մտածված պարտվում են էգ շնիկներին, երբ նրանք կատակով կռվում են: 21. Կատուները ողջունում են միմյանց քթերով հպվելով իրար:

22. Անգամ կեղծ ժպիտը արթնացնում է երջանկության հետ կապված հիշողություններ: 23. Պարզապես ձեռքերը բռնելը կրճատում է սթրեսը: 24. Պարելը բարձրացնում է մեր երջանկության մակարդակը:  25. Առնետներն ու մկները խուտուտ ունեն և անգամ սկսում են ծիծաղել, երբ նրանց խուտուտ են տալիս: 26.Դեռևս մոր արգանդում գտնվելով՝ երեխան արդեն զգում է մոր ընդունած ուտելիքի համը:

Աղբյուր