43 միտք նորաձևության աշխարհի հսկաներից

Նորաձև լինելն ապրելակերպ է, սա բնավորության գիծ է, բնածին տաղանդ: BlogNews-ը ձեզ է ներկայացնում 43 միտք նորաձևության աշխարհի հսկաներից:

1. Փոքրիկ սև զգեստով կինը չի կարող լինել ո՛չ կիսահագնված, ո՛չ էլ գերհագնված: Կառլ Լագերֆելդ    

 2. Տնից դուրս գալուց առաջ նայե՛ք հայելու մեջ և հանե՛ք մեկ աքսեսուար: Կոկո Շանել      

3. Ես լիովին համոզված են, որ աշխարհը կառավարելու համար պարզապես հարկավոր է ընտրել ճիշտ կոշիկներ: Բեթ Միդլեր    

4. Ես նողկում եմ նարցիսիզմից, սակայն հարգում են փառասիրությունը: Դիանա Վրիլանդ

5. Կնոջ հագուտը պետք է լինի փշալարե ցանկապատի պես՝ ծառայել իր նպատակին առանց տեսադաշտը փակելու: Սոֆի Լորեն       

6. Ինձ դուր է գալիս իմ գումարն այնտեղ, որտեղ ես այն տեսնում եմ… իմ զգեստապահարանում կախված: Քերրի Բրեդշոու         

7. Ոչինչ այդքան համեղ չէ, որքան այն թվում է նիհար մարդուն: Քեյթ Մոսս      

8. Ես չեմ կարողանում կենտրոնանալ, եթե բարձրակրունկներով չեմ: Վիկտորյա Բեքհեմ     

 9. Ես չեմ զբաղվում նորաձևությամբ. ես եմ նորաձևությունը: Կոկո Շանել

10. Քայլի՛ր այնպես, ասես ետևիցդ 3 տղամարդ է քայլում: Օսկար դե լա Ռենտա      

11. Դու կարող ես կյանքում ցանկացած բան ունենալ, եթե դրան համապատասխան հագնվես: Էդիթ Հեդ      

12. Նորաձևությունը առօրյա կյանքում գոյատևելու համար անհրաժեշտ զենք ու զրահն է: Բիլ Չաննինգհեմ      

13. Երբ կասկածում ես, կրի՛ր կարմիր: Բիլ Բլասս      

14. Ես չեմ մոդելավորում հագուստ, ես մոդելավորում եմ երազանքներ: Ռալֆ Լորեն

15. Հագուստը ոչ մի նշանակություն չունի, քանի դեռ ոչ ոք դրանցում չի ապրում: Մարկ Ջեյկոբս       

16. Նորաձևությունը մարում է, ոճը հավերժական է: Իվ Սեն Լորան  

17. Ցանկացած մեկն էլ կարող է ինչ-որ առիթի համար գեղեցկանալ և սնդուսափայլ տեսք ունենալ, սակայն շատ ավելի կարևոր է այն, թե ինչ է նա հագնում առօրյա կյանքում, ազատ օրերին: Ալեքսանդեր Վոնգ       

18. Ինչպե՞ս կարող ես ապրել բարձրաշխարհիկ կյանքով, եթե չես կրում բարձրակրունկներ: Սոնյա Ռայկել

19. Երբեք մի՛ վազեք թրենդների հետևից, մի՛ դարձեք նորաձևության գերին: Դուք եք որոշում՝ ով եք, ինչ եք ուզում արտահայտել ձեր արտաքին տեսքով և ապրելակերպով: Ջիաննի Վերսաչե      

20. Ծանր իրադրություններում նորաձևությունը միշտ էլ մոլեգին է: Էլզա Սքիապարելլի       

21. Երբեք հնարավոր չէ չափից դուրս շատ մտածել կոշիկի ընտրության հարցում: Շատ կանայք կարծում են, որ դա այնքան էլ կարևոր չէ, սակայն էլեգանտ կնոջ իսկական տարբերակիչ նիշն այն է, ինչ նա կրում է իր ոտքերին: Քրիստիան Դիոր      

22. Նորաձևությունն այն է, ինչ ձեզ առաջարկում են դիզայներները տարին 4 անգամ, իսկ ոճն այն է, ինչ դուք ընտրում եք: Լորեն Հաթթոն

23. Զգեստը պետք է ընդգծի կնոջ մարմինը, այլ ոչ մարմինն ընդգծի զգեստի ձևը: Ուբեր դը Ժիվոնշի       

24. Ես գիտեմ՝ ինչ են ուզում կանայք. նրանք ուզում են գեղեցիկ լինել: Վալենտինո Գարավանի       

25. Կինը, որը երբեք օծանելիք չի օգտագործում, ապագա չունի: Կոկո Շանել       

26. Մարդիկ, միևնույն է, պլշած նայելու են: Այնպես արեք, որ արժանի լինեք նրանց ժամանակին:Հարրի Ուինսթոն       

27. Ոճը միջոց է ասելու, թե ով եք դուք առանց անգամ բառ արտասանելու: Ռեյչել Զոուի

28. Տղամարդիկ ինձ ասում են, որ ես փրկում եմ իրենց ամուսնությունները: Նրանք մի ողջ կարողություն են ծախսում կոշիկների վրա, սակայն դա ավելի շահավետ է, քան ապահարզանը: Այսպիսով՝ ես դեռևս օգտակար եմ, ինչպես տեսնում եք: Մանոլո Բլանիկ  

29. Այն, ինչ դու կրում ես, դա այն է, թե ինչպես ես դու քեզ ներկայացնում աշխարհին, հատկապես այսօր, երբ մարդկային կոնտակտն այդքան կարճատև է: Նորաձևությունը վայրկենական լեզու է: Միուչի Պրադա          

30. Անփոխարինելի լինելու համար հարկավոր է լինել տարբերվող: Կոկո Շանել         

31. Վերաբերմունքն ամեն ինչ է: Դայան վոն Ֆյուրստենբերգ

32. Չի կարելի էլեգանտությունը խառնել սնոբիզմի հետ: Իվ Սեն Լորան         

33. Լինել էլեգանտ չի նշանակում աչքի ընկնել: Լինել էլեգանտ նշանակում է մնալ հիշողությունների մեջ: Ջորջիո Արմանի          

34. Ձեր հագուստը պետք է կիպ լինի այնքան, որ ցույց տա, որ դուք կին եք, և ազատ լինի այնքան, որ ցույց տա, որ դուք լեդի եք: Էդիթ Հեդ       

35. Նորաձևությունում ամենաբարդ բանը ճանաչված լինելն է ոչ թե լոգոյով, այլ ուրվագծով (силуэт): Ջիամբատտիստա Վալլի          

36. Ես չեմ մոտենում նորաձևությանը, նորաձևությունն է մոտենում ինձ: Դաֆնե Գիննես

37. Իմ կերպարն ասես կոկտեյլ լինի. ես այնքան անթերի տեսք չունեմ, որքան ֆրանսուհիները, սակայն ես թքած ունեմ, ինչպես անգլուհիները: Ջեյն Բիրկին       

38. Շատը շատ է, քիչն անհետաքրքիր է: Այրիս Էփֆել         

39. Հագուստը նման է լավ ուտեստի, լավ ֆիլմի, լավ երաժշտության: Մայքլ Քորս       

40. Ես շատ կցանկանայի ինքս հայտնագործած լինեի կապույտ ջինսերը՝ ամենատպավորիչ, ամենապրակտիկ, ամենահանգիստ և անհոգ: Նրանք ունեն էքսպրեսիա, համեստություն, սեքսուալություն, պարզություն. այն ամենն, ինչ ես ցանկանում եմ իմ հագուստների համար: Իվ Սեն Լորան

41. Նա, ով ասել է, որ փողով երջանկություն չես գնի, պարզապես չի իմացել՝ որտեղ է պետք գնումներ կատարել: Բո Դերեկ         

42. Մեծ աղջիկները մեծ ադամանդների կարիք ունեն: Էլիզաբեթ Թեյլոր        

43. Սպորտային տաբատները պաշտպանական ռեակցիա են. դու կորցրել ես կյանքիդ հանդեպ վերահսկողությունը և գնել ես սպորտային տաբատներ: Կառլ Լագերֆելդ

Աղբյուր