Հղիության առաջին նշանները, որոնք ոչ բոլորին են հայտնի

Ներկայացնում ենք հղիության առաջին նշանները, որոնք ոչ բոլորին են հայտնի: 

1. Հղիության առաջին օրերին կնոջը կարող են անհանգստացնել այտուցվածությունը և ցավը կրծքում: Հաճախ նույնիսկ թեթև հպումը կարող է տհաճ զգացողություններ առաջացնել: 2. Անհարմարությունը և ծանրությունը փոքր կոնքում նույնպես սկսում են անհանգստացնել կնոջը հղիության առաջին օրերին: Այս նշանն անհատական է, յուրաքանչյուր կնոջ դեպքում կարող է տարբեր կերպ արտահայտվել:

3. Բեղմնավորումից հետո առաջին օրերին շատ կանանց կարող են անհանգստացնել թուլությունը և սրտխառնոցը: Հղիները հեշտությամբ փոխում են ուտելիքի հարցում իրենց նախընտրությունները: 4. Հղիության 7-10-րդ օրերին շատերը հայտնաբերում են շագանակագույն, կարմիր կամ դեղին ոչ մեծ արտազատուկներ:

5. Հղիության ժամանակ մարմնի ջերմաստիճանի բարձրացումը մինչև 37 աստիճան նորմալ է: 6. Հաճախ հղիության առաջին օրերին կինը թուլություն և հոգնածություն է զգում:

7. Հղիության մասին իմանալ կարելի է այս պարզ տնային թեստով: Անհրաժեշտ կլինի յոդ, թուղթ և ոչ մեծ քանակությամբ թարմ մեզ: Անհրաժեշտ է թուղթը թրջել մեզի մեջ և դրա վրա մի քանի կաթիլ յոդ կաթեցնել: Եթե յոդը չփոխի իր գույնը, հղիություն չկա: Հղի կանանց մեզը ռեակցիայի մեջ է մտնում յոդի հետ և դառնում է մանուշակագույն:

Այս տեսանյութում ավելի շատ տեղեկություն տես հղիության առաջին շաբաթների մասին:

Աղբյուր