Կանանց մասին 18 խորիմաստ մեջբերումներ հայտնի և հռչակավոր տղամարդկանցից

1.Մարդ լինելը մեծ բան է: Կին լինելն ավելի մեծ բան է: (Մարտի Լարնի):

2.Կին լինելը շատ բարդ է, հենց միայն այն պատճառով, որ հիմնականում կանայք ստիպված են գործ ունենալ տղամարդկանց հետ: (Ջոզեֆ Կոնրադ)

3.Եթե կանայք գոյություն չունենային, աշխարհի փողերը կկորցնեին իրենց իմաստը: (Արիստոտել Օնասիս):

4.Տղամարդկանց բոլոր պատճառաբանումներն, իրար հետ վերցրած, չարժեն կնոջ և ոչ մի զգացմունքի: (Վոլտեր)

5.Գեղեցկությունը նույնպես առաքինություն է, գեղեցիկ կինը չի կարող թերություններ ունենալ: (Յոհան Ֆրիդրիխ Շիլլեր):

6.Կանայք երբեք այնքան ուժեղ չեն լինում, քան երբ զինվում են թուլությամբ: (Իվան Բունին)

7.Կանայք ստեղծված են, որ իրենց սիրեն, այլ ոչ հասկանան: (Օսկար Ուայլդ):

8.Ես չէի ասի, որ կանայք բնավորություն չունեն: Պարզապես նրանք ամեն օր մի նոր բնավորություն ունեն: (Հայնրիխ Հայնե)

9.Միայն կինն է ունակ ժամանակավորապես կանգնեցնելու ժամանակը: (Ջոզեֆ Բուլատովիչ):

10.Կանայք կերտում են պատմությունը, սակայն հիշվում են միայն տղամարդկանց անունները: (Հայնրիխ Հայնե)

11.Գեղեցիկ լինելու համար կնոջը բավական է ունենալ սև բլուզ, սև կիսաշրջազգեստ և սիրելի տղամարդու հետ թևանցուկ քայլել: (Իվ Սեն Լորան):

12.Կինը սրբություն է, իսկ այն կինը, որին սիրում ես, կրկնակի սրբություն է: (Ալեքսանդր Դյումա)

13.Կա կնոջը կառավարեու երկու եղանակ, սակայն ոչ ոքի դրանք հայտնի չեն: (Հաբարտ Ֆրանկ):

14.Որոշ կանանց բավական է մեկ անգամ անցնել փողոցով, որպեսզի ընդմիշտ մնան տղամարդկանց հիշողություններում: (Ռադիարտ Քիփլինգ)

15.Որպես կանոն՝ յուրաքանչյուր հիմարի հետևում կանգնած է հզոր կին: (Ջոն Լենոն):

16.Նա, ով չի տեսել սիրահարված կնոջ, չի կարող ասել, թե ինչ է կինը: (Թեոֆիլ Գոթիե)

17.Եթե կինը չի հանձնվում, հաղթում է, եթե հանձնվում է, թելադրում է իր պայմանները հաղթողին: (Կարել Չապեկ):

18.Կինը հանել է տղամարդուն դրախտից և միայն կինը կարող է նրան դրախտ վերադարձնել: (Էլբերտ Հաբարտ)

Աղբյուր