«Եվրատեսիլ 2018»–ի հաղթող Իսրայելի ելույթը

«Եվրատեսիլ 2018»–ն արդեն  պատմություն է։ Մրցույթի հաղթող ճանաչվեց Իսրայելը։

Ժյուրի քվերակությամբ եռյակը հետևյալն էր` առաջին տեղ`  Ավստրիա, երկրորդ տեղ`Շվեդիա, երրորդ տեղ` Իսրայել։

Ձեզ ենք ներկայացնում «Եվրատեսիլ 2018»–ի հաղթող Իսրայելի ելույթը.

Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայացած մրցույթին այս տարի մասնակցում էր 42 երկիր։ 2 կիսաեզրափակչի արդյունքում եզրափակչում հայտնվեցին Ավստրիան, Էստոնիան, Իսրայելը, Կիպրոսը, Լիտվան, Չեխիան, Բուլղարիան, Ալբանիան, Ֆինլանդիան, Իռլանդիան, Ավստրալիան, Հունգարիան, Ուկրաինան, Շվեդիան, Նորվեգիա, Դանիան, Սերբիան, Մոլդովան, Սլովենիան և Նիդեռլանդները։ Եզրափակչում նրանց միացան «Եվրատեսիլ 2017»-ի հաղթող Պորտուգալիան և մրցույթի կազմակերպիչ հանդիսացող երկրները՝ Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան Իտալիան և Իսպանիան:

Հայաստանի ներկայացուցիչ Սևակ Խանաղյանը դուրս մնաց կիսաեզրափակչից։ Հայաստանի մասնակցության 11 տարվա ընթացքում երկրորդ դեպքն է, երբ մեր երկիրը չի հայտնվու մրցույթի եզրափակչում։ Մրցույթի կիսաեզրափակիչը չէր հաղթահարել նաև Էմմին` 2011 թվականին։

Աղբյուր՝ Life.tert.am