7 նշան, որ ձեր ամուսինը ձեզ հետ երջանիկ է

Ներկայացնում ենք մի քանի նշան, որ ամուսինը երջանիկ է իր կնոջ հետ:

1. Նա հաճախ է կնոջը համբուրում: Նրբորեն համբուրում է սիրելիին, երբ տուն է վերադառնում:

2. Հաճախ է զանգահարում և վստահում է: Երբ գնում է, բացակայության ընթացքում գոնե մեկ անգամ զանգահարում է: Միշտ ձեզ պատմում է՝ ամեն ինչ ինչպես անցավ և ինչ նոր բան եղավ: Ավելի հաճելի է լսելը, որ նա կարոտել էր:Երջանիկ ամուսինը 100%-ով վստահում է կնոջը, ուստի չի հարցաքննի, չի ստուգի, թե նա որտեղ է:

3. Նա ասում է. «Սիրում եմ քեզ»: Նա ասում է «Ես սիրում եմ քեզ» ոչ միայն տոներին կամ ներողություն խնդրելիս: Իսկ կինն ամուսնուն պատասխանում է: Ժամանակն անզոր է իսկական սիրո դեմ: Երջանիկ ամուսինը, ով սիրում է իր կնոջը, ամեն օր ուզում է կրկնել, որ սիրում է նրան:

4. Նա միշտ պատրաստ է օգնել: Երջանիկ ամուսինն առանց լրացուցիչ խոսքերի միշտ պատրաստ է օգնել տան կամ երեխաների հարցում:

5. Կնոջը հաճոյախոսություններ է անում: Սիրող ամուսինը կնոջը հաճախ է գովում: Նրան դուր է գալիս կնոջը հետևելը, ուշադրություն դարձնելը, թե ինչ է անում, այդ ընթացքում ինչ տեսք ունի: Նա կարող է անսպասելիորեն օրական մի քանի անգամ ամուսնու հայացքը բռնել իր վրա, նույնիսկ մաքրություն անելիս կամ խոհանոցում:

6. Նա աջակցում և սփոփում է կնոջը: Նա ուշադրություն է դարձնում կնոջ բոլոր խնդիրներին, նույնիսկ ամենափոքրերին, և նրան լսում ու գրկում է ամեն անգամ, երբ կինը լաց է լինում: Երջանիկ ամուսինները միշտ իրար կաջակցեն բարդ իրավիճակներում:

7. Նա կիսվում է իր մտքերով և հույզերով: Երջանիկ ամուսինն ուրախությամբ կնոջը պատմում է իր երազանքների և ծրագրերի մասին, նա հեշտությամբ խոսում է իր տագնապների և մտահոգությունների մասին: Դա տեղի է ունենում չպարտադրված և բնականորեն երկուսի համար: Նա գնահատում է հուսալիությունը և զգայական մտերմությունը սիրելիի հետ: Նա գիտի, որ կարող է կնոջ մոտ գնալ աջակցության համար ամենածայրահեղ պահերին: Եթե ամուսինը զգում է, որ հարաբերություններում ինչ-որ բան այն չէ, ամեն ինչ իր մեջ կպահի, նրա համար խնդիր կլինի կնոջ հետ իր մտքերը կիսելը: Երջանիկ ամուսինը երբեք չի վախենում իր կնոջ աչքին «նվնվացող» կամ «միամիտ երեխա» երևալ: Նա գիտի, որ կինն իրեն չի քննադատի, կհասկանա և կաջակցի:

Աղբյուր