«Ես քեզ սիրում եմ». խոսքեր, որ սիրելի մարդուց երազում է լսել յուրաքանչյուրը: Այս խոսքերն ասելը շատ բարդ է, ուստի հաճախ մենք այլ արտահայտություններ ենք ասում, որոնք արտահայտում են մեր խորը զգացմունքները:
1. «Ես աջակցում եմ քեզ»: Յուրաքանչյուրիս համար էլ շատ կարևոր է ունենալ մեկին, ով մեզ կաջակցի անգամ մեր ամենախենթ նախաձեռնություններում:
2. «Դու իմ մեջ լավն ես արթնացնում»: Սիրահարները պետք է իրար մեջ լավագույնն արթնացնեն, դուք պետք է զգաք, որ նրա կողքին ավելի լավն եք դառնում և հակառակը:
3. «Ես վստահում եմ քեզ»: Հարաբերություններն ուժ չունեն, եթե չկա փոխադարձ վստահություն:
4. «Դու լավագույնն ես ինձ համար»: Ոչ ոք իդեալական չէ, բոլորս էլ ունենք յուրահատկություններ, անգամ տարօրինակություններ: Մեզ հարկավոր է մեկը, ով կսիրի հենց մեր յուրահատկություններն ու տարօրինակությունները, ում համար մենք կլինենք լավագույնը այդ ամենով հանդերձ և այդ ամենի շնորհիվ:
5. «Ես ներում եմ քեզ»: Վեճերն անխուսափելի են: Դրանց արդյունքում մենք հաճախ նեղանում և նեղացնում ենք: Շատ կարևոր է կարողանալ հարթել այդ վեճերը և անիմաստ հպարտությունը մի կողմ դնելով՝ ներողություն խնդրել:
6. «Ես հարգում եմ քեզ»: Հարգանքը նույնքան, եթե ոչ ավելի շատ, կարևոր է, որքան սերը: Հարաբերություններում, որտեղ կա սեր, բայց չկա հարգանք, հնարավոր չէ երջանիկ լինել:
7. «Ես նվիրված եմ քեզ»: Նվիրվածությունը շատ ավելի կարևոր է, քան սերը, չե՞ք կարծում: Եթե նա նվիրված է ձեզ, ապա լուրջ է վերաբերվում ձեր հարաբերություններին, դուք նրա համար ժամանակավոր զբաղմունք չեք: