Ես տառապում էի գաստրիտից, մինչև բժիշկ ընկերս խորհուրդ տվեց խմել ՍԱ․ այժմ բողկի պես առողջ եմ

Գաստրիտը բավական տարածված է մեր ժամանակներում, դրա պատճառներից են ոչ ռացիոնալ սննդակարգը, վնասակար սովորությունները, դեղամիջոցների չափից շատ օգտագործումը, բակտերիալ վարակները: Սրտխառնոց, ցավ, ախորժակի կորուստ, այրոց․ այս ախտանիշներն անտեսելու դեպքում խոցից կամ այլ տհաճ հետևանքներից խուսափել չի լինի: Այս խնդիրները հաղթահարել օգնելու և հիվանդության ախտանիշները մեղմացնելու համար ներկայացնում ենք մի քանի ժողովրդական բաղադրատոմս:

Բայց հիշի՛ր, որ բուժման մեթոդներից որևէ մեկն ընտրելուց առաջ պարտադիր պետք է խորհրդակցել գաստրոէնտերոլոգի հետ:

1. Կտավատի սերմի եփուկ: Այն առանձնապես արդյունավետ է գաստրիտի ախտանիշների վերացման և նույնիսկ դրա բուժման համար: 1 ճ/գ սերմերի վրա ջուր լցրեք, եփեք 5 րոպե, թրմեք 2 ժամ: Միջոցն ընդունեք 1-ական ճ/գ օրը 3-4 անգամ պարտադիր ուտելուց առաջ։ Գաստրիտի դեպքում ցավը մեղմացնելու համար կարելի է կտավատի սերմերով տաքացրած պարկը դնել հիվանդ մասին:

2. Կարտոֆիլի հյութ: Այս մեթոդը ցուցված է ստամոքսի բարձր թթվայնությամբ գաստրիտով հիվանդներին: Կարտոֆիլի հյութ պատրաստելու համար չի կարելի օգտագործել կանաչած, ծլած կամ ջրազրկված բանջարեղեն: Վարդագույն տեսակներն օպտիմալ տարբերակն են բուժիչ հյութի պատրաստման համար: Հյութի ստացման համար կարելի է հյութաքամիչ օգտագործել կամ կարտոֆիլը քերիչով անցկացնել:

Հյութն օգտակար է միայն պատրաստումից հետո առաջին 10 րոպեներին, այնպես որ, այն պատրաստիր օգտագործելուց անմիջապես առաջ: Միջոցն ընդունիր 10 օր 1-ական ճ/գ ուտելուց 30 րոպե առաջ, օրը 3 անգամ: 10-օրյա ընդմիջումից հետո կրկնիր կուրսը՝ չափաբաժինն ավելացնելով մինչև 1/2 բաժակ: Այս մթերքը ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել հիպոացիդ գաստրիտի, ստամոքսում չափից շատ խմորման, շաքարային դիաբետի դեպքում:

3. Ալոե և մեղր: Քրոնիկական գործընթացի դեպքում բարերար ազդեցություն է ունենում ալոեի հյութի և մեղրի խառնուրդը: Բաղադրիչները խառնիր հավասար չափաբաժիններով: Պատրաստի մթերքն ընդունիր 1-2 թ/գ օրական 2 անգամ ուտելուց 30 րոպե առաջ:

4. Կոկոսի ջուր: Սա չափազանց օգտակար և հրաշագործ ըմպելիք է: Այն ոչ միայն լավ է ազդում հիվանդ ստամոքսի վրա, այլև օրգանիզմը համալրում է անհրաժեշտ վիտամիններով և միկրոտարրերով:

Աղբյուր