Այս հնարքով դուք ընդմիշտ կմոռանաք, թե ինչ է ցավը բարձրակրունկներ կրելուց հետո

Շատ կանանց համար բարձրակրունկ կոշիկներ կրելը գրեթե պարտադիր կտտանք է: Դրանք անհարմարություն և նույնիսկ ցավ են պատճառում, սակայն ոմանք ամեն օր բարձրակրունկներ են կրում: Բարձրակրունկներ կրելու երկարաժամկետ հետևանքները գնահատած գիտնականների խոսքով՝ 3 տարի մշտապես բարձրակրունկներով քայլող կանայք ավելի են ենթակա ջլերի ձգվելու ռիսկի:

Բայց կա մի հանճարեղ հնարք, որը կօգնի հաղթահարել ցավը և կոշտուկները, զգացողություն կտա, որ ամբողջ օրը հողաթափերով էիք քայլում: Ինչպես բարձրակրունկներ կրել և ազատվել ցավից, կներկայացնենք ստորև․

Բարձրակրունկ կոշիկը կարող է հանգեցնել ոտնաթաթի դեֆորմացիաների, մեջքի ցավի, ոչ ճիշտ քայլվածքի: Բացի առողջական խնդիրներից՝ կարող են նաև էսթետիկ խնդիրներ առաջանալ՝ կոշտուկներ, ելուստներ, ծնկների արթրոզ և այլն: Հնարքի համար պետք կլինի բժշկական պլաստիր (եթե բաց կոշիկ եք կրում, մաշկի գույնի պլաստիր ընտրեք):

Պլաստիրով ամուր փաթաթեք ոտքի երրորդ և չորրորդ մատները: Այդ մատների մեջտեղով անցնում է նյարդ, որը ենթարկվում է ազդեցության բարձրակրունկ կրելիս: Այս հնարքով մենք վերացնում ենք դրա վրայի ճնշումը, ինչի հետևանքով էլ առաջանում են ցավը և ծակծկոցը:

Աղբյուր