Կանացի ֆիզիկական 6 հատկանիշ, որոնցից տղամարդկանց լոզերը գնում են

Ինչո՞ւ որոշ կանայք ունեն երկրպագուների մի մեծ ամբոխ, իսկ մյուսների կողմ գոնե մեկն անգամ չի նայում: Պարզվում է՝ կան կանացի ֆիզիկական որոշակի հատկանիշներ, որոնք ասես մագնիս լինեն տղամարդկանց համար:

1. Լայն կոնքեր

Լայն կոնքերն ու բարակ իրանը անմիջապես գրավում են տղամարդկանց ուշադրությունը: Սա չափազանց սեքսուալ է: Բացի այդ՝ լայն կոնքերը տղամարդկանց մոտ ասոցացվում են կնոջ՝ առողջ երեխա ունենալու կարողության հետ:

2. Բարակ ձայն

Բարակ ձայնը սեքսուալության նախանշան է: Այն կարելի է անվանել նաև բարձր ձայն: Նման ձայնն ասոցացվում է երիտասարդության, կանացիության և փխրունության հետ:

3. Երկար վարսեր

Երկար, խնամված, լուսի տակ փայլող մազերը գեղեցկացնում են կնոջը: Տղամարդիկ ենթագիտակցորեն փնտրում են իրենց ժառանգ պարգևելու ունակ կնոջ, իսկ երկար մազերը կնոջ առողջության նախանշան են:

4. Ժպիտ

ժպիտը գեղեցկացնում է մարդուն և իր հանդեպ դրական տրամադրում մարդկանց: Տղամարդիկ սիրում են հաճախ ժպտացող կանանց, քանի որ մեկնաբանում են դա որպես բարության նշան:

5. Մինիմալ շպար

Տղամարդիկ նախընտրում են բնական գեղեցկությունը: Որքան քիչ շպար, այնքան լավ:

6. Կարմիր գույնը հագուստի մեջ

Կարմիրը միայն ցլերին չի գրգռում: Պարզվում է, որ այն իսկապես գեղեցկացնում է կնոջը, նրան ավելի գայթակղիչ դարձնում տղամարդու աչքերում:

Աղբյուր