Ներկայացնում ենք արտահայտություններ, որոնցից մեկը եթե տղամարդն ասում է, ուրեմն՝ նա ձեզ արդեն չի սիրում:
1․ Ես իսկապես սիրում եմ քեզ
Եթե տղամարդն ասում է, որ սիրում է ձեզ, դա սեր է: Բայց երբ նա ավելացնում է իսկապես բառը, դա ոչ մի լավ բան չի նշանակում: Նա կարծես այդպես իրեն համոզում է:
2. Արա, ինչ ուզում ես
Սա նշանակում է, որ դուք նրա համար միևնույն եք:
3. Չափազանցնում ես
Եթե տղամարդն այնպես է անում, որ դուք ձեզ մեղավոր զգաք, նա դա այդպես կընդգծի:
4. Մեկ ուրիշին գտիր, եթե քեզ դուր չի գալիս
Եթե այդպես է ասում, նշանակում է՝ ուզում է, որ դուք հեռանաք:
5. Դա քո խնդիրն է, ոչ թե իմ
Եթե նրան այլևս չեն հետաքրքրում ձեր խնդիրները, այլևս ձեզ չի սիրում: Սիրող տղամարդուն հուզում են ինչպես իր, այնպես էլ սիրելիի խնդիրները: