25 անհավանական փաստեր, որոնք ամբողջովին իրական են

Ինչքան ավելի շատ բան եք սովորում, այնքան ավելի շատ հարցեր եք սկսում տալ և այնքան ավելի շատ զարմանահրաշ բաներ եք նկատում Ձեզ շրջապատող աշխարհում։

BlogNews-ը Ձեզ համար հավաքել է 25 անհավանական փաստեր, որոնք միանգամայն ճշմարիտ են։

  • Երբ ֆիզիկոսն ուսումնասիրում է ատոմը, ստացվում է, որ ատոմների կույտը ուսումնասիրում է ատոմը:
  • Կիրակի օրով սկսվող բոլոր ամիսները Ուրբաթ 13 ունեն:
  • Մենք պիցցաներն ու տորթերը ներսից դեպի դուրս ենք ուտում:

  • Տիեզերքը դատարկ և կյանքից զուրկ չէ. այն պարունակում է ամեն ինչ:
  • Մեր ստամոքսի համար ցանկացած տեսակի կարտոֆիլը կարտոֆիլի խյուս է:
  • Սմարթֆոնի մատնահետքի սենսորը շրջանցելու համար հաքերին հարկավոր է ընդամենը ունենալ սմարթֆոնի ետևի մասը:

  • Հավայան կղզիներում ցածր դասարաններում սերֆինգը պարտադիր առարկա է:
  • Եթե մարդու աչքը տեսախցիկ լիներ, ապա դրա չափումը 576 մեգապիքսել կլիներ:
  • Սա հանրահայտ Հատիկո շան լուսանկարն է:

  • Մինչև 6-7 ամիսը լրանալը երեխաները կարող են միաժամանակ շնչել և կուլ տալ։ Մեծահասակները չեն կարող դա անել:
  • Նեպտունի վրա ամառը 40 տարի է տևում, սակայն ջերմաստիճանը չի գերազանցում Ֆարենհայտով -346 աստիճանը:
  • Լուսանկարում կարող եք տեսնել այն սառցաբեկորը, որին բախվել է Տիտանիկը:

  • Ավստրալիայում գտնվող աստղադիտակի գրանցած տարօրինակ ազդանշանները, որոնք ուսումնասիրվել են 17 տարի շարունակ, իրականում արձակվել էին միկրոալիքային վառարանից:
  • Եթե դուք 70 տարի ապրեք, ապա Ձեր կյանքի 10 տարիները երկուշաբթի են եղել:
  • Ահա թե ինչ տեսք ունի հրաբխի ժայթքումը տիեզերքից.

  • Երկրագունդն ավելի հարթ է, քան բոուլինգի գնդակը։ Բարձր լեռները և խոր օվկիանոսները Երկրի տրամագծի միայն 1/15000-րդ մասն են կազմում:
  • Ճապոնիայում «Բանզի սքայդայվինգ» անվանմամբ էքստրեմալ սպորտաձև կա, որի շրջանակներում մարդը 2.7կմ բարձրությունից դուրս է նետում պարաշյուտը, ինչից 2 վայրկյան հետո ինքը նույնպես ցատկում է.  նրա նպատակը պարաշյուտը բռնելն է:

  • Բոլոր կենդանի էակներից միայն մարդիկ են, որ վճարում են ապրելու համար:
  • Ձեր մաշկը փշաքաղվում է լավ երաժշտությունից, քանի որ դրա հետևանքով օրգանիզմը դոպամին է արտադրում:
  • Էնջլ ջրվեժը աշխարհում ամենաբարձրն է. այն գտնվում է Վենեսուելայում, իսկ դրա բարձրությունը մոտ 1000մ է:

  • Շվեդիայում աշակերտները դպրոց հաճախելու համար $187 աշխատավարձ են ստանում:
  • 1962 թվականին Տանզանիայում ծիծաղի համաճարակ է եղել. այն տևել է մոտ 18 ամիս և ազդել ավելի քան 1000 մարդու վրա:
  • Մեղուները մահանում են մարդուն խայթելուց հետո, քանի որ նրան խայթող մազիկը մնում է մարդու մաշկին կպած և հանգեցնում է որոշ ներքին օրգանների վնասմանը:

  • Դասական ատամի մածուկը երեք գույն ունի. սպիտակ՝ նստվածքը հեռացնող զանգված, կապույտ կամ կանաչ՝ հակաբակտերիալ զանգված, և կարմիր՝ լնդերի առողջությանը նպաստող զանգված:
  • «Տետրիս» խաղն իրականում ավարտ ունի:

Աղբյուր՝ Blognews.am