Հարսանիքի լուսանկարիչը իր արած կադրերն էր նայում, երբ պատահմամբ դրանցից մեկում սարսափելի մի բան տեսավ, որը մինչ այդ չէր նկատել

Նորօռլեանցի լուսանկարիչը հարսանիքի սովորական լուսանկարներն ուսումնասիրելիս դրանցից մեկում սարսափեցնող մի բան նկատեց: Բանն այն էր, որ հարսանիքն արվել էր հնադարյան շենքերից մեկի տարածքում: Նկարում սարսափեցնողը հարևան հաստատության պատշգամբում սատանիսնտերի հիշեցնող մարդիկ էին:

Հետո պետք է պարզվեր, որ դա Ջոն Քենեդի Տուլի «Բթամիտների դավադրությունը» գրքից բեմադրված մի հատված էր, որտեղ գլխավոր հերոսը կանգնած է բակի մեջտեղում, իսկ կարգադրիչները, պատշգամբին շարված, հետևում էին նրան:

Զուգադիպել էին հարսանիքն ու բեմադրությունը:
Լուսանկարիչը խոստովանել էր, որ զարմացել էր այդ տեսարանից, բայց չէր վախեցել: