Ողնաշարի հիվանդությունների ախտանշանները. թեստ, որը կօգնի 1 րոպեում գնահատել ողնաշարի վիճակը

budetezdorovy.ru-ն ներկայացրել է  ողնաշարի ու հոդերի վիճակը գնահատող ամենաարագ թեստը:

Թեստ1.

Կատարեք մի քանի ծնկածալում: Եթե  այդ պրոցեսի ընթացքում՝  ներքև իջնելիս,  ծնկային հոդերում լսվում է ճռճռոց, ապա  ամենայն հավանականությամբ ձեզ մոտ սկսվում է արթրոզ:

Թեստ 2.

Ոտքերը իրար միացրեք, առաջ թեքվեք ու ձեռքերով բռնեք ձեր կոճերը:Եթե այդ ամենի հետ մեկտեղ դուք չեք կարողանում ձեր  որովայնով ու կրծքերով դիպչել ազդրերին, ապա դա նշանակում է, որ դուք ողնաշարի հետ կապված խնդիրներ ունեք:

Ներկայումս բնակչության 80%-ն  արդեն ունեն ողնաշարի հետ կապված խնդիրներ, ավելին նանցից շատերը անգամ չեն էլ կասկածում այդ խնդրի մասին:

Եվս մեկ ցավալի փաստ է հանդիսանում այն, որ վերջին շրջանում ողնաշարի հիվանդությունները զգալիորեն երիտասարդացել են: Այժմ արդեն այդ հիվանդության ախտանշանները հանդիպում են դեռահասների ու երիտասարդների մոտ:

Ողնաշարի  ամենատարածված հիվանդության ինտրիգը կայանում է նրանում, որ այն որոշակի ժամանակ  կարող է չարտահայտվել, և մարդիկ հաճախակի ուշադրություն չեն դարձնում  այդ հիվանդության հետևյալ ախտանշաններին.

  • հաճախակի գլխացավերն ու գլխապտույտը, անգամ տագնապալից վիճակը կարող են  լինել օստեոխոնդրոզի ախտանշաններ
  • տեսողության ու լսողության վատացում
  • հիշողության վատացում
  • պարանոցի ցավեր
  • կրծքավանդակում, իրանում կամ թիակների   շրջանում  ցավեր
  • ձեռքերի ու ոտքերի  թմրություն
  • քայլելու ու խոնարհման ընթացքում առաջացած ցավեր, որոնք տարածվում են դեպի աճուկներն ու ոտքերը
  • շնչառության դժվարացում
  • միզապարկի, լյարդի, աղիների ու երիկամների հետ  կապված խնդիրներ
  • սեռական ուժի նվազում
  • զարկերակային ճնշման դիսբալանս(բարձրացում կամ իջեցում)
  • ընդհանուր թուլություն, կամ օրվա վերջում զգացողության վատացում

Այս ախտանշաններից  յուրաքանչյուրը կարող է վկայել օստեոխոնդրոզի  զարգացման մասին:

Բացի այդ  լյարդի, ենթաստամոքսային գեղձի , ստամոքսի  հետ կապված խնդիրները,  ինչպես նաև սրտի ցավերը, պոտենցիայի վատացումը ևս կարող են  հանդիսանալ օստեոխոնդրոզի  քողարկված պատճառ:

Եվ միայն  ձեզանից է կախված,  թե ինչպես հատեագայում կզարգանա այդ հիվանդությունը` կշարունակի արդյոք այն ավելի խորանալ, թե դուք ժամանակին կկարողանաք այն կանգնեցնել ու վերադարձնել ձեր ողնաշարի առողջությունը:

Աղբյուր՝ Tert.am