Աղջիկնե՛ր, եղեք միայն այն տղամարդու հետ, ով ունի այս 13 հատկանիշը, այլապես ավելի լավ է՝ միայնակ մնաք

Յուրաքանչյուր աղջիկ էլ ունի իր պատկերացումները սիրելի տղամարդու մասին, սակայն կան որոշակի հատկանիշներ, որոնք պետք է ունենա ցանկացած տղամարդ:

#1 Տղան պետք է այնքան համարձակ լինի, որ կարողանա ձեր ձեռքը բռնել կամ համբուրել ձեզ հանրության առաջ

#2 Նա չպետք է ամաչի ձեզ իր ընտանիքի հետ ծանոթացնելուց

#3 Նա պետք է ձեր մեջ այնպիսի կրքեր արթնացնի, ինչպիսիք արտացոլված են «Մոխրագույնի 50 երանգներ»-ում

#4 Նա պետք է համարձակվի ձեզ այնպես գրկել հանրության առջև, որ մյուս բոլոր աղջիկները նախանձից կանաչեն

#5 Նա պետք է պատրաստ լինի պայքարել ձեզ համար և պաշտպանել ձեզ

#6 Նա պետք է հոգատար լինի և պատրաստ լինի օգնել, երբ դուք դրա կարիքն ունեք

#7 Նա պետք է ունակ լինի արտահայտելու իր զգացմունքներն ու ցույց տա՝ որքան կարևոր եք իր համար

#8 Նա չպետք է խաղա ձեր զգացմունքների հետ և անկեղծ լինի իր նպատակներում

#9 Նա չպետք է ձեզ անտեղի սպասեցնի և պետք է ունակ լինի անհրաժեշտության դեպքում ամեն բան թողնելու և գալու ձեզ մոտ

#10 Նա պետք է ցանկանա միշտ ձեզ զարմացնել և բավարարել

#11 Նա երբեք չպետք է կասկածի ձեր հանդեպ իր զգացմունքներին, վստահ լինի, որ սիրում է ձեզ

#12 Նա չպետք է փորձի ձեզ փոխել և պետք է ընդունի ձեզ այնպիսին, ինչպիսին կաք

#13 Նա պետք է ձեզ մոտ այնպիսի զգացողություններ առաջացնի, որ դուք ձեր կյանքի անգամ մեկ վայրկյանն առանց նրա չպատկերացնեք:

Աղբյուր