Աղջիկն արդեն 3 տարի շարունակ սնվում է բացառապես KFC-ի արտադրանքով. միայն տեսնեք, թե ինչ տեսք ունի նա այժմ. ՖՈՏՈՇԱՐՔ

Ամենահետաքրքիր բլոգ-ը ներկայացնում է՝

Այս աղջկան շատերն են ճանաչում, նա երեք տարի առաջ հայտարարեց, որ միայն KFC ընկերության արտադրած ուտելիքով է սնվելու։

Bestinfo.am-ը ձեզ է ներկայացնում 21-ամյա Ջորջիա Սքոթնիին, ով տառապում է սննդային վարքի սելեկտիվ խանգարումից։ Նա դրա մասին իմացել է դեռ մանուկ հասակում։ Աղջիկն ասում է, որ այդ հիվանդության պատճառով KFC-ի սննդից բացի  ոչինչ չի կարողացել ուտել։

Այդ խնդիրը հաճախակի է հանդիպում երեխաների շրջանում․ որպես կանոն, մեծ մասամբ սննդային խանգարումը տարիքի հետ տեղի է տալիս, ինչպես պնդում է The Huffington Post-ի խմբագիրը։ Հազվադեպ է հիվանդությունը շարունակվում նաև հասուն տարիքում։ Նման խանգարումով մարդկանց համար սնունդը և դրա ընտրությունը ամենամեծ գլխացավանքներից մեկն  է։

«Փոքր ժամանակ ես համառ աղջնակ էի, սկզբում սնվում էի միայն Southern Fried Chicken-ով և չիփսերով, բայց հետո, երբ համտեսեցի KFC-ի տապակած հավը, այևս չկարողացա հրաժարվել դրանից ու ամեն օր միայն KFC էի գնում ուտելու,-ասում է Սքոթնին։ -Այն ժամանակ դա ինձ դուր էր գալիս, բայց հիմա հասկանում եմ՝ ինչ վատ գաղափար էր։ Արդեն ի վիճակի  չեմ ուրիշ համեղ ճաշատեսակներ, օրինակ՝ սոուսներ ուտել, որովհետև ահավոր վատանում եմ դրանից»։

Սակայն Սքոթնին պնդում է, որ հիպնոթերապիայի սեանսից հետո ինքը կարող է սննդի ավելի լայն ընտրանիից օգտվել, այդ թվում՝ միրգ։

Նա ասում է, որ բժիշկների օգնությանը դիմելու գաղափարը իրեն հուշեց ընկերը՝ 25-ամյա Առնեոլդ Դինը։

«Հենց ընկերս ստիպեց դիմել այդ քայլին։ Ճիշտ է, երկար ժամանակ համառում էի, բայց չկարողացա նրան հաղթել»,-ասում է Սքոթնին։

Ընկերոջ խորհուրդը չէր միայն, որ նրան ստիպեց դիմել բժշկական միջամտության։ Աղջիկը խոստովանում է, որ հոգու խորքում ինքը միշտ էլ  ցանկացել է փոխել սնվելու սովորությունները։ Զույգը մտադիր է ճանապարհորդել՝ աշխարհ տեսնելու։ Այդ ժամանակ էլ նրանք եզրակացրել են, որ սննդային խանգարումը խոչընդոտներ կառաջացնի։

«Երբ մենք որոշոցինք, որ ճամփորդելու ենք, ես հասկացա, որ պիտի ինչ-որ բան փոխել, թե չէ ես ուղղակի սովից մեռնելու էի,-ասում է Սքոթնին։ -Կյանքում երբեք միրգ ու բանջարեղեն չէի կերել, մտքովս էլ չէր անցնի, որ ընթրիքին ինչ-որ տապակած բան կուտեմ։ Հավատս չի գալիս՝ ինչ լավ ուտելիքներ եմ բաց թողել»։

Նյութը հրապարակման պատրաստեց Ամենահետաքրքիր բլոգ