Տղամարդի՛կ, 6 բան, որ ոչ մի դեպքում չպետք է ասեք ձեր հղի կնոջը

Հղիությունը կնոջ համար թեև հաճելի, սակայն չափազանց ծանր շրջան է: Այդ ընթացքում կանայք հատկապես դյուրագրգիռ են դառնում, ուստի հարկավոր է զգույշ լինել արտահայտվելիս:

#6 «Լավ, դե հանգստացի»

6հղի2

Ոչինչ ավելի շատ հունից չի հանում, քան «հանգստացիր» հորդորը:

#5 «Հա, հիմա ինչի՞ ես լացում էլի»

6հղի3

Կինը բազում էմոցիաներ է ապրում, ցավեր է ունենում և այդ սթրեսի արդյունքում հաճախ լաց է լինում՝ թվում է, թե առանց պատճառի:

#4 «Էս ինչ շատ ես ուտում»

6հղի4

Եվ ի՞նչ իմաստ ունի նրան նման բան ասելը:

#3 «Ես հասկանում եմ՝ ինչ ես զգում»

6հղի5

Իհարկե, չես հասկանում:

#2 «Տունը թափթփված է»

6հղի6

Հղիության ընթացքում կինը շատ է ցավեր քաշում, և որոշ առօրյա բաներ նրա համար ծանր է անել, ուստի և հղիության վերջին ժամանակահատվածում կարող է տունը մի փոքր էլ թափթփված լինել: Սակայն հարկավոր է ըմբռնումով մոտենալ, այլ ոչ կշտամբել:

#1 «Միայն քեզ համար չէ ծանր, ես էլ եմ ծանր տանում»

6հղի7

Լո՞ւրջ: Իրո՞ք: Տղամարդի՛կ, դուք անգամ պատկերացում էլ չունեք, թե դա ինչ է, ուստի մի ասեք, թե ձեզ համար էլ է բարդ: Դա իսկապես հունից հանում է:

Աղբյուր