Այսօր գերբեռնված ավտոբուսով աշխատանքից գնում էի տուն. Ավտոբուսի մեջ ինչ-որ մեկը գրպանս երկտող էր գցել

Այսօր  գերբեռնված ավտոբուսով աշխատանքից գնում էի տուն: Հասնելուն պես գրպանումս հայտնաբերեցի  մի երկտող: Փոքրիկ  թղթի վրա խնամքով գրված էր հեռախոսահամար և  ընդամենը մի նախադասություն. « Զանգահարիր ինձ, չես փոշմանի»:

Ներսումս ամեն ինչ տակնուվրա եղավ: «Հավանաբար մի  ցնցող շիկահեր է ցանկանում ինձ հետ սիրախաղ անել». — մտածեցի ես:

Քիչ անց, շոկից դուրս գալով, հավաքեցի ինձ և զանգահարեցի տվյալ համարով: Լսափողի միջից լսվեց կանացի մեղմ ձայն:
-Բարի օր, ավելորդ քաշի դեմ պայքարող կլինիկայից է…

Ինչ խոսք, ինձ դեռ ոչ ոք այսպես չէր հիմարացրել…

Նյութը հրապարակման պատրաստեց Hayinfo.net