Ամերիկյան ավտոաճուրդներից մեկում ներկայացված է Bentley Mulsanne 2011 թվականի մեքենա, որի միջով անցնում է ճանապարհի արգելապատնեշը: Լուսանկարում երևում է՝ ինչպես է մետաղը ծակել-անցել մեքենայի սրահով: Վաճառողը չի մանրամասնել, թե ինչ է եղել մեքենայի հետ, սակայն ասում է, որ նման նոր մեքենայի արժեքը 131,398 դոլար է: Այս պահին տվյալ մեքենայի մաքսիմալ արժեքն աճուրդում 6100 դոլար է:
Աղբյուր՝ Blognews.am